Սահմանադրական դատարանի որոշումից հետո ՊՇՌ թեստի դիմաց վճարող քաղաքացիներին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը խորհուրդ է տալիս հարցը քննարկել գործատուների հետ ու դնել կառավարության առջև։ Իրավաբան պատգամավորն այդ մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում` պատասխանելով ՍԴ որոշման կիրարկման մասին հարցին։
«Գործատուները կարող են ասել` ձեզանից թեստ ստանալու պարտականություն ունենք։ Բայց ՍԴ–ն ասել է, որ ձեր հաշվին վճարելու պարտականությունը հակասահմանադրական է։ ՍԴ–ն ոչինչ չի ասել գործատուի մասին, գործատուի վրա նման պարտականություն չի դրել»,– ասաց Վարդևանյանը` ՀՀ աշխատող քաղաքացիներին կոչ անելով չվախենալ ռեպրեսիաներից ու վարչական միջամտություններից։
Ընդդիմադիր պատգամավորը համոզմունք հայտնեց, որ թեստի համար վճարելուց հրաժարվելու դեպքում աշխատանք կամ բիզնես կորցնելու խնդիր չի առաջանա։«Վարչական ակտ են գրելո՞ւ գործատուի վրա։ Գործատուն այդ ակտը շատ հանգիստ կարողանալու է վիճարկել վարչական դատարանում, հիմքն էլ դնելու է ՍԴ որոշումը»,– ասաց նա։Ըստ Վարդևանյանի` ՍԴ որոշումից հետո գործադիրը պետք է ներողություն խնդրեր հանրությունից, խնդրեր նախորդ ծախսերը չփոխհատուցել, բայց նոր ծախսերը վերցներ իր վրա։ Այս պարագայում, ըստ նրա, Հայաստանում կառաջանար սոցիալական համերաշխություն` հատկապես, որ Հայաստանում լրջագույն սոցիալ–կենցաղային խնդիրներ կան։
«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. «Բաքվում պահվող հայ գերիների հարցը բացահայտում է…
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…
Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…
Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման…
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել…