«Պատերազմի հետևանքով դժվար կացության մեջ հայտնված ֆիզիկական և իրավաբանական անձանց վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված պետական ֆինանսական աջակցության ծրագրի շրջանակներում բավական աշխատանք է կատարվել։ Արցախի ներդրումային հիմնադրամն ստացել է 46․956 հայտ, որից 8․250 հայտն արդեն բավարարվել է, ավելի քան 10 մլրդ դրամի շրջանակներում»,-այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը։
Պետական նախարարի խոսքով՝ պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության ծրագրով շրջանակներում էլ 9.300 հայտ է ստացվել․ «Հունվարի 1-ի դրությամբ 1.349 հայտ արդեն բավարարվել է՝ 6 մլրդ 722 մլն դրամի չափով»։
Պատերազմի հետևանքով պայմանավորված հաջորդ ծրագիրը՝ բնակարանային ծրագիրն է։ Արտակ Բեգլարյանը նշեց, որ զոհված, անհայտ բացակայող ճանաչված, առաջին կարգի անժամկետ հաշմանդամ և անօթևան քաղաքացիների համար բնակարանային ծրագիրն արդեն մեկնարկել է։
«Պետական նախարարը համակարգում է առողջապահության, աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և արդարադատության նախարարությունը։ Անմիջական ղեկավարման տակ են գտնվում բնակարանային հարցերի և բնապահպանության կոմիտեն»,- հիշատակեց Արտակ Բեգլարյանն ու ընդգծեց, որ այս տարի առողջապահական համակարգի բյուջեն ավելացել է 23,6 տոկոսով, իսկ հունվարի 1-ից ամբողջությամբ անվճար է դարձել առողջապահությունը, այսինքն վճարովի որևէ ծառայություն չկա եթե բժշկական ցուցում կա։
«Կրթության ոլորտում բյուջեն ավելացել է 17,6 տոկոսով, որով նախատեսվել է նաև ուսուցիչների և ընդհանրապես կրթության, մշակույթի, սպորտի ու գիտության ոլորտի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացում՝ միջինը 20 տոկոսով։ 2021թ․ 14 դպրոց անցել է երկարօրյա ռեժիմի, այս տարի ևս 34 դպրոց կանցնի այդ ռեժիմին»,-ներկայացրեց Արտակ Բեգլարյանը ու նշեց, որ այս տարվա սեպտեմբերին Արցախում կհիմնեն Անանիա Շիրակացի միջազգային կրթահամալիր, որը Երևանում գործող կրթահամալիրի մասնաճյուղն է լինելու և իրենց ուղիղ կառավարման տակ է լինելու։
«Կենսաթոշակներն ու պետական նպաստները բարձրացել են միջինը 20 տոկոսով։ Պետական նվազագույն թոշակը 2022թ․հաստատվել է 34300 ՀՀ դրամ։ Արցախի շրջաններում և Ստեփանակերտում ներդրվել է սոցիալական աշխատողի ինստիտուտը։ Սոցիալական աշխատողի գործառույթը լինելու է խնդիրների վերհանումը և սոցիալական խնդիր ունեցող ընտանիքների և անձանց կարիքների վերհանումն ու բավարարումը։ Աջակցությունը կարող է լինել և նյութական և սոցիալ հոգեբանական»,-ասաց պետական նախարարն անդրադառնալով սոցիալական ոլորտին։
Ինչ վերաբերում է պատերազմի հետևանքով տեղահանվածների կարգավիճակին՝ Արտակ Բեգլարյանը նշեց, որ կարգավիճակի հարցի լուծումը, նախագծերի տեսքով, ընթացքի մեջ է։
«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. «Բաքվում պահվող հայ գերիների հարցը բացահայտում է…
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…
Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…
Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման…
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել…