Կրթություն
18.01.2022

Հրապարակվել է «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխության լրամշակված տարբերակը

Հրապարակվել է «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխության լրամշակված տարբերակը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը e-draft.am հանրային քննարկման հարթակում հրապարակել է «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին›› նախագծի լրամշակված տարբերակը:

‹‹Հանրակրթության մասին›› օրենքի փոփոխության նախագիծը, հիշեցնենք, նախորդ տարվա դեկտեմբերի 16-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել և ընդունվել է Ազգային ժողովի կողմից: Մինչ երկրորդ ընթերցումն ու վերջնական քննարկումը օրինագիծը լրամշակվել և խմբագրվել է` հիմք ընդունելով ներկայացված առաջարկություններն ու դիտողությունները:

Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է ներդնել դպրոցական կառավարման բարելավված համակարգ, մինչև 2023 թվականը հանրապետության բոլոր մարզերում և Երևանում անցնել համընդհանուր ներառական հանրակրթության, 12-ամյա կրթությանը հաղորդել նոր բովանդակություն, ուսուցիչներին ընձեռել մասնագիտական զարգացման նոր հնարավորություններ:

Լրամշակված տարբերակում հստակեցվել են հանրային տարընկալումների տեղիք տված պետական ուսումնական հաստատության կառավարմանն առնչվող դրույթները: Սահմանվել են պետական ուսումնական հաստատության տնօրենի և վարչատնտեսական մասի համակարգողի իրավասությունները և պարտականությունները:

Տնօրենի և վարչատնտեսական համակարգողի գործառույթները հստակեցվել են

Տնօրենի թափուր պաշտոնում մրցութային կարգով և 5 տարի ժամկետով կարող է նշանակվել ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ունեցող անձը։

Պաշտոնավարման ընթացքում տնօրենը յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ դպրոցի զարգացման ծրագրի կատարման արդյունքների հիման վրա անցնում է ատեստավորում, որի արդյունքում նա կարող է շարունակել պաշտոնավարումը:

Ատեստավորման արդյունքներով պաշտոնին չհամապատասխանելու մասին տրված եզրակացությունը հիմք է տնօրենի պաշտոնավարության և հավաստագրի գործողության դադարեցման համար:

Տնօրենի գործառույթներն առնչվում են կրթության բովանդակությանը. դրա մեջ մտնում են դասաբաշխումը, որի հիման վրա կազմվում է տարիֆիկացիան, ուսումնական գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ հաստիքացուցակի կազմումը, ուսումնադաստիարակչական աշխատանքի ընթացքի, սովորողների առաջադիմության և վարքի վերահսկողությունը, ուսուցիչների թափուր տեղերի համալրումը, ուսումնական պլանի հաստատումը, դպրոցի զարգացման ծրագրի իրականացումը: Տնօրենը կատարում է մանկավարժական կադրերի, դպրոցի օպերատորի և գործավարի (օգնական), այդ թվում` տնօրենի տեղակալների, մասնաճյուղի, կառուցվածքային ստորաբաժանումների (մեթոդական միավորումների) ղեկավարների ընտրությունը, նրանց հետ կնքում և լուծում է աշխատանքային պայմանագրերը, բաշխում աշխատանքը: Նա նաև ղեկավարում է մանկավարժական խորհրդի և առարկայական մեթոդական միավորումների աշխատանքները:

Վարչատնտեսական մասի համակարգող կարող է լինել այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) և հանրային կառավարման ոլորտի առնվազն 5 տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ վերջին 7 տարվա ընթացքում:

Վարչատնտեսական մասի համակարգողը լիազոր մարմնին է ներկայացնում դպրոցի ֆինանսատնտեսական գործունեության մասին հաշվետվությունը, հաջորդ տարվա բյուջեի նախագիծը և բյուջետային ֆինանսավորման մասին հայտը՝ դրանում առանձին տողով ներկայացնելով մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունները, արտաքին և ներքին գնահատման արդյունքների վերաբերյալ տեղեկանք: Վարչատնտեսական համակարգողը, տնօրենի կողմից տրամադրված դասաբաշխման հիման վրա, կազմում է տարիֆիկացիան և ներկայացնում լիազոր մարմնին: Ըստ տնօրենի ներկայացրած պահանջարկի` նա լիազոր մարմնին է ներկայացնում նաև հաստիքացուցակը, ինչպես նաև դպրոցի ծախսերի նախահաշիվը: Վարչատնտեսական մասի համակարգողն ապահովում է գնումների գործընթացի կազմակերպումը, հաշվապահական հաշվառման վարումը և իրականացնում օրենքով սահմանված այլ ֆինանսավարչական գործառույթներ:

Նա նաև անցկացնում է վարչատնտեսական աշխատակիցների թափուր տեղերի համար մրցույթները, կնքում և լուծում է աշխատանքային պայմանագրերը, բաշխում աշխատանքը:

‹‹Հանրակրթության մասին›› օրենքի փոփոխության նախագծի լրամշակված տարբերակի հանրային քննարկումը կշարունակվի մինչև 2022 թվականի փետրվարի 1-ը:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է