Լրահոս 24/7
18.01.2022

Դատարանն Արմեն Գևորգյանին կրկին թույլ չտվեց բացայակել Հայաստանից ԵԽԽՎ նիստին մասնակցելու համար

Դատարանն Արմեն Գևորգյանին կրկին թույլ չտվեց բացայակել Հայաստանից ԵԽԽՎ նիստին մասնակցելու համար

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ մերժեց Ստրասբուրգում ԵԽԽՎ նիստին նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի մասնակցության վերաբերյալ` պաշտպանի միջնորդությունը։

Պատգամավորների մի մասը նիստին պետք է մասնակցի առցանց ձևաչափով, սակայն մի քանի ներկայացուցիչ Ստրասբուրգ կմեկնեն։ Պարտադիր ներկաների թվում, ըստ Գևորգյանի, պետք է ընդդիմության ներկայացուցիչներ լինեն։

«ԵԽԽՎ–ի այս նստաշրջանում Հայաստանի մասին զեկույց կա, որին ընդդիմության ներկայացուցչի ներկայությունը պարտադիր է», – նշել է Գևորգյանը։

Ի պատասխան դատավոր Դանիբեկյանը հայտարարեց, որ պաշտպանող կողմը չի ապացուցել, որ Գևորգյանը չի կարող մասնակցել նիստին առցանց։ Բացի այդ, նույն ժամանակահատվածում` հունվարի 23-29–ը, նրա գործով դատական նիստ կա նշանակված (հունվարի 25-ին)։

«Դա հաշվի առնելով դատարանը կարծում է, որ Գևորգյանը չի հիմնավորել իր բացակայության հարգելի լինելը։ Ներկայացրած փաստաթղթերը վկայում են, որ միջոցառմանը հնարավոր է նաև առցանց մասնակցել», – նշել է Դանիբեկյանը` մերժելով պաշտպանության կողմի միջնորդությունը։

Ավելի վաղ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի փաստաբանը Հայաստանից պատգամավորի մեկնումը թույլ տալու և ԵԽԽՎ նիստին մասնակցելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել դատարան։Դանիբեկյանը հետաձգել էր միջնորդության ուսումնասիրությունը մինչև կոնկրետ ժամկետների հստակեցումը։

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը քրեական գործով անցնում են որպես մեղադրյալներ։ Քոչարյանը մեղադրվում է առանձնակի խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Գևորգյանը` փողերի լվացման մեջ։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է