Ինչպես հաղորդում է CNN-ը, այս տարվա ապրիլի 15-ին խոշոր հրդեհից տուժած Փարիզի Աստվածամոր տաճարի գլխավոր ճարտարապետ Ֆիլիպ Վիլնովը հայտնել է, որ Եվրոպայում տիրող օդի անոմալ բարձր ջերմաստիճանը կարող է վտանգ ներկայացնել տաճարի համար:
«Խիստ մտահոգված եմ ջերմային ալիքի պատճառով, քանի որ, ինչպես գիտեք, տաճարը վնասվել է հրդեհից, սակայն հրշեջների օգտագործած ջուրը նույնպես վնասել է այն: Աղյուսաշարի մեջ ներծծված ջուր կա»,- նշել է նա: Ճարտարապետը պարզաբանել է, որ աղյուսաշարը կամ հանգույցները չորանալով կարող են թուլանալ, և տանիքը կարող է փլվել:
Եվրոպայում այս ամռան երկրորդ ջերմային ալիքն է տարածվում: Ֆանսիայի Բորդո քաղաքում երկուշաբթի +41,2 աստիճան տաքություն է գրանցվել, ինչը գերազանցել է 2003թ-ի ռեկորդը:

















