Լրահոս 24/7
18.01.2022

Խաչատուր Սուքիասյանի փաստաբանը հայտարարություն է տարածել

Խաչատուր Սուքիասյանի փաստաբանը հայտարարություն է տարածել

Խաչատուր Սուքիասյանի փաստաբան Աննա Տոնոյանն  անդրադարձել է Սերժ Սարգսյանն ընդդեմ Խաչատուր Սուքիասյանի գործով լրատվամիջոցներում շրջանառվող խեղաթյուրված տեղեկություններին.

«Երեկվանից լրատվամիջոցներով շրջանառվում է խեղաթյուրված տեղեկություն այն մասին, որ Սերժ Սարգսյանն ընդդեմ Խաչատուր Սուքիասյանի քաղաքացիական գործով 17.01.2022 թվականին տեղի ունեցած դատական նիստի ժամանակ դատարանը պարտավորեցրել է Խաչատուր Սուքիասյանին ապացուցել, որ Սերժ Սարգսյանը խաղատներում պարտվել է 100.000 ԱՄՆ դոլար գումար, ինչն արդյունք է դատական նիստի ընթացքը կոնտեքստից կտրված ներկայացնելու:

Դատարանն ապացուցման բեռը բաշխել է ՝ հետևյալ կերպ.

Հայցվորը՝ Սերժ Սարգսյանը, պարտավոր է ապացուցել, որ

1. Խաչատուր Սուքիասյանի արտահայտությունները փաստացի տվյալներ են,

2. որ այդ տվյալներն իրականում արատավորում են իր պատիվն ու արժանապատվությունը,

3. Այդ փաստացի տվյալները ներկայացվել են հրապարակայնորեն։

Պատասխանողը՝ Խաչատուր Սուքիասյանը, պարտավոր է ապացուցել, որ արտահայտությունները կատարվել են՝ ելնելով գերակա հանրային շահից:

ՄԻԱՅՆ ԱՅՆ ԴԵՊՔՈՒՄ, երբ Հայցվորը կապացուցի դատարանի որոշած հանգամանքը, իսկ Դատարանը կհանգի եզրակացության, որ այդ արտահայտություններն իրենցից չեն ներկայացնում գնահատողական դատողություններ, արատավորել են հայցվորի պատիվն ու արժանապատվությունը, ներկայացվել են հրապարակայնորեն, և առկա չէ գերակա հանրային շահ, Խաչատուր Սուքիասյանի համար կառաջանա պարտականություն՝ ապացուցելու, որ «Բոլորդ լավ գիտեք՝ երրորդ նախագահը 100 միլիոն դոլարից ավել կազինոներում կրվելա, այդ թվում նույն Բադեն Բադենում» արտահայտությունը համապատասխանում է իրականությանը։

Ի դեպ՝ այստեղ արտառոց ու մեզ համար անսպասելի ոչինչ չկար, և մենք ի սկզբանե էլ շեշտել ենք, որ անկախ նրանից՝ պարոն Սուքիասյանի արտահայտություններն իրականությանը համապատասխանում են, թե՝ ոչ, դրանք իրենցից ներկայացնում են գնահատողական դատողություններ, չեն արատավորում հայցվորի պատիվն ու բարի համբավը, չեն կատարվել հրապարակայնորեն, և դրանց հրապարակումը գերակա հանրային շահի շրջանակներում է, հետևաբար պարոն Սուքիասյանի համար չեն կարող առաջացնել որևէ պատասխանատվություն»:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է