Լրահոս 24/7
18.01.2022

Մեկնարկել Է Հայաստանի տեքստիլ արդյունաբերության աջակցման ծրագիրը

Մեկնարկել Է Հայաստանի տեքստիլ արդյունաբերության աջակցման ծրագիրը

Հունվարի 18-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ, ՎԶԵԲ աջակցությամբ և Գործարարության աջակցման գրասենյակի համակարգմամբ տեղի է ունեցել «ՀՀ տեքստիլ արդյունաբերության աջակցության ծրագրի» մեկնարկի ներկայացումը: Այս մասին տեղեկացնում է  ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ծրագրի մեկնարկի առնչությամբ ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը, Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը, ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն։

Ծրագիրն ուղղված է Հայաստանում կայուն և ներառական տեքստիլ արդյունաբերության զարգացմանը. վերջինս ընդգրկված է Հայաստանի տնտեսության հիմնական ռազմավարական գերակայությունների շարքում:

«Քանի որ հունվարի 1-ից դադարել է գործել GSP+ համակարգը, այդ նպատակով հետազոտություն ենք սկսել մեր գործընկերների և աջակցող ստորաբաժանումների հետ այդ համակարգի դադարեցման հետևանքներն ուսումնասիրելու ուղղությամբ։ Այդ հետազոտության հիման վրա կմշակվի տեքստիլ արդյունաբերության հնգամյա ռազմավարությունը, որում կներառվեն ոչ միայն տեքստիլ, այլև թեթև արդյունաբերության այլ ճյուղեր», – նշել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։

Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերի խոսքով՝ տեքստիլ արդյունաբերությունը Հայաստանի դինամիկ զարգացող ոլորտներից է, որն ունի զարգացման մեծ ներուժ։ Ջոն Գալագերը լիահույս է, որ տեքստիլ արդյունաբերության զարգացման ծրագիրը կնպաստի ոլորտում մրցունակության բարձրացմանը։ Դեսպանը նաև ընդգծել է, որ ծրագիրը կենտրոնանում է երկու կարևոր կետերի՝ կանանց շրջանում ձեռներեցության զարգացման և շրջակա միջավայրի պաշտպանության վրա։

ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն իր խոսքում նշել է, որ ՎԶԵԲ-ն աստիճանաբար մեծացնում է իր ներդրումները Հայաստանում և ֆինանսական ու էներգետիկ ոլորտներից բացի, հետաքրքրված է նաև անշարժ գույքի, զբոսաշրջության, ծառայությունների, հեռահաղորդակցության և գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության հնարավորություններով։

Նշելով, որ տեքստիլ արդյունաբերությունը նույնպես ընդգրկված է ՎԶԵԲ առաջնահերթությունների շարքում՝ Դիմիտրի Գվինդաձեն պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել Հայաստանում այս ոլորտի զարգացմանը։

Այնուհետև Գործարարության աջակցման գրասենյակի ղեկավար Հովսեփ Պատվականյանն ու  տեքստիլի ոլորտի զարգացման փորձագետ Տիգրան Ջրբաշյանը ներկայացրել են ծրագրի մանրամասները:

Ծրագրի շրջանակներում մշակվելու են առաջարկություններ Հայաստանում արտադրվող տեքստիլ արտադրանքի հավելյալ արժեքը բարձրացնելու հնարավորությունների և ուղիների վերաբերյալ, և վերջիններս ավելի մրցունակ դարձնելու՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ տվյալ ապրանքային կատեգորիայի համար այլևս չի գործում GSP+ ռեժիմը:

Տեքստիլի և հագուստի արդյունաբերությունը արտահանմանն ուղղված 11 ռազմավարական ոլորտներից մեկն է և հանդիսանում է երկրում զբաղվածության կարևոր աղբյուր, որտեղ կանանց ներգրավվածությունը հասնում է 95 տոկոսի։ Ոլորտն ունի զարգացման բարձր ներուժ՝ ծրագիրը նախատեսում է անդրադառնալ առկա մարտահրավերներին, քանի որ ոլորտում ՓՄՁ-ները գործում են իրենց կարողություններից շատ ցածր, և վերջիններիս արտադրանքն անմրցունակ է տարածաշրջանային և միջազգային շուկաներում:

Հաշվի առնելով տեքստիլ արդյունաբերության աճի ներուժը՝ Հայաստանի կառավարությունը շահագրգռված է խթանել ոլորտը՝ այն ուղղորդելու աշխատատեղերի ստեղծմանը, ավելացված արժեքի առևտրի խթանմանը և արտահանման ընդլայնմանը։ Բացի այդ, ոլորտի զարգացումը չափելի ազդեցություն կունենա և կաջակցի նաև կանանց ձեռներեցության աճին:

Ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքները կհանգեցնեն գործողությունների ծրագրի նախագծմանը, ճանապարհային քարտեզի մշակմանը, օրենսդրության և կանոնակարգման հետ կապված առաջարկությունների, ֆինանսական և տեխնիկական աջակցության, տեքստիլ արդյունաբերության զարգացման պլանի համապարփակ դարձնելուն. վերջինս նաև կնպաստի կանանց տնտեսական հզորացմանը և մկմշակվի հստակ առաջարկություններով և միջազգային լավագույն փորձի ուսումնասիրության հիման վրա:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է