Լրահոս 24/7
19.01.2022

Իրանական ընկերությունները հետաքրքրված են Սյունիքի ճանապարհաշինական ծրագրերով

Իրանական ընկերությունները հետաքրքրված են Սյունիքի ճանապարհաշինական ծրագրերով

Իրանական շինարարական խոշոր ընկերությունները հետաքրքրված են Սյունիքի մարզի ճանապարհաշինական ծրագրերով։ Այսօր ԱԺ–ում հայտարարեց «Հայաստան–Իրան» խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը։

«Մենք շատ խոշոր ենթակառուցվածքներ պետք է ստեղծենք Սյունիքի մարզում, որով Հայաստանը պետք է դառնա շատ կարևոր օղակ Պարսից ծոցի ու Եվրոպական երկրների, Ռուսաստանի, ԵԱՏՄ–ի հետ։ Այդ շրջանակներում մենք խոշոր ենթակառուցվածքներ ենք պլանավորում ստեղծել Սյունիքի մարզում, որոնք իրենց մեջ ներառելու են կամուրջներ, թունելներ, ճանապարհներ և այլն։ Եվ այս գործընթացը հազիվ թե կարողանանք միայն ՀՀ բիզնես ներուժով իրականացնել, ուստի կարիք է լինելու աշխարհի առաջատար երկրների ընկերություններին ներգրավել»,– ասաց Պապոյանը։

Օրենքի փոփոխությունն ԱԺ–ն առաջին ընթերցմամբ արդեն ընդունել է։ Այսօր, երկրորդ ընթերցման ժամանակ ներկայացնելով դրա հիմնական գաղափարը, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ խոսքը 13 տիպի գործունեության ոլորտներում օտարերկրյա ընկերությունների մասնակցության հնարավորությունը պարզեցնելու մասին է։

Դրանք են` մասնավոր պահնորդական, ինկասացիոն, փոստային կապի, միջուկային կամ ռադիոակտիվ նյութերի ներմուծման, արտահանման ծառայությունները, երկաթուղային տրանսպորտի գործունեության կազմակերպումը, տաքսի ծառայությունների մատուցումը, քաղաքաշինական ծրագրերի ինժեներական փաստաթղթերի մշակումը, դրանց փորձաքննությունը, շինարարությունը, շինարարական աշխատանքների տեխնիկական որակի հսկողությունը և այլն։

«Էկոնոմիկայի նախարարությունն ուսումնասիրել է բոլոր այն ոլորտները, որտեղ կարելի է լիցենզավորման պայմանների թուլացում անել։ Մենք սա համարում ենք բիզնես միջավայրի էական լավացում, որը թույլ կտա, որ խոշոր շինարարական նախագծերին, որոնք կառավարությունը պլանավորում է իրականացնել հաջորդ 5 տարում, կարողանան ավելի լայն մասնակցություն ունենալ օտարերկրյա կազմակերպությունները»,– ասաց Քերոբյանը։

Կառավարություն նաև կոնկրետ ցանկ է սահմանել, թե որ երկրները իրավունք կունենան պարզեցված կարգից օգտվելու։ Դրանք են` Եվրասիական տնտեսական միության, Եվրոպական միության անդամ երկրները, ԱՄՆ–ն, Կանադան, Հարավային Կորեան, Չինաստանը, Ճապոնիան, Միացյալ Թագավորությունը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Վրաստանը, Իրանի Իսլամական Հանրապետությունը։Նախագծի հեղինակները քննարկման ընթացքում հատուկ ընդգծեցին` Ադրբեջանն ու Թուրքիան ցանկում չկան։

«Հայաստան» խմբակցության անդամ Հռիփսիմե Ստամբուլյանն առարկեց, որ ներկայացված նախագծի ընդունման դեպքում հայ տնտեսվարողի շահերը չեն պահպանվելու։ «Ստացվում է, որ օտարերկրյա ներդրողը կարող է գալ Հայաստան և առանց կառավարության վերահսկողության ստանալ ավելի հեշտ պայմաններ, քան հայ տնտեսվարողը իր իսկ երկրում»,–ասաց նա։Ընդդիմադիր պատգամավորը նաև շեշտեց, որ օրենքի նախագծի քննարկման ողջ ընթացքում կառավարության ներկայացուցիչները չեն ներկայացրել կոնկրետ օրինակներ, թե որ օտարերկրյա կազմակերպություններն են ցանկանում աշխատել Հայաստանում, ու նրանց խանգարում է լիցենզավորման պարտադիր պահանջը։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է