Լրահոս 24/7
19.01.2022

Օրենքում փոփոխություն կկատարվի զոհված ու անհետ կորած 16 զինծառայողների ընտանիքների համար

Օրենքում փոփոխություն կկատարվի զոհված ու անհետ կորած 16 զինծառայողների ընտանիքների համար

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված կամ անհետ կորած զինծառայողներից 16-ի հարազատներն առ այսօր պետությունից աջակցություն չեն ստացել։ Այս մասին այսօր ԱԺ–ում հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը` ներկայացնելով իր օրենսդրական նախագիծը` «Պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին։

«Օրենքով սահմանված է, որ զինծառայողի զոհվելու կամ անհայտ կորած ճանաչվելու դեպքում շահառու են հանդիսանում զինծառայողի կինը, զավակներն ու ծնողները։ Սակայն հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած մեր այս 16 հայրենակիցները չունեն կին, զավակներ ու ծնողներ»,– ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով, խնդրի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ հիշյալ 16 հոգին ունեն քույր-եղբայրներ ու տատիկ-պապիկներ, որոնք, սակայն, գործող օրենքով շահառու չեն հանդիսանում։Այս կոնկրետ դեպքերի համար էլ որոշում է կայացվել փոփոխություն կատարել օրենքում ու շահառուների ցանկում ներառել ոչ միայն եղբայր, քույր, պապ ու տատերին, այլև հնարավոր այլ դեպքերի համար` զինծառայողի հետ գրանցված ամուսնության մեջ չգտնվող և համատեղ զավակ ունեցող, ինչպես նաև` զինծառայողից ամուսնալուծված, սակայն համատեղ զավակ ունեցող անձանց։

Հայկ Սարգսյանը հայտնեց, որ այն դեպքերում, երբ զինծառայողն ունի օրինական կին ու այլ կնոջ հետ` համատեղ երեխա, գումարը կբաժանվի երկու կանանց միջև հավասարապես։ Նույնը կարվի նաև ծնողների ու ամուսնալուծված կնոջ առկայության դեպքում։

Ընդ որում, նման դեպքերում փաստական ամուսնական հարաբերության մեջ լինելու, համատեղ ամուսնական կենցաղ վարելու փաստը հավաստող ապացույցներ են համարելու համատեղ կյանքի լուսանկարները, կենսաբանական երեխաների առկայությունը, Հայաստանյայց առաքելական եկեղեցու կողմից տրված պսակադրության վկայականը, հարազատների, բարեկամների և հարեւանների գրավոր հավաստումները, և այլ ապացույցներ»:

Հիշեցնենք, որ փոխհատուցումները տրամադրում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը` 10 մլն դրամ միանվագ և 20 տարի շարունակ` ամսական 200- 300 հազար դրամ` կախված զինվորական կոչումից։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է