Երևանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է «անորակ հրթիռների» մատակարարմանն առնչվող՝ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի և մյուսների գործով առաջին դատական նիստը:
Նիստը սկսվելուն պես դատավորը նիստը դռնփակ անելու որոշում է կայացրել, տեղեկացնում է Առաջին ալիքը։
Բացի Տոնոյանից՝ գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը, ԶՈՒ ավիացիայի վարչության նախկին պետը, ԶՈՒ-ի երկու պաշտոնատար անձինք:
Նախաքննությամբ պարզվել է, որ 2011-12 թվականներին Հայաստան է մատակարարվել տասը հազար Ս-8 com չկառավարվող հրթիռ, որից ընդունվել է նախ՝ 2300-ը, ապա՝ 2000-ը:
Դատախազությունը պնդում է, որ պաշտոնյաները տեղյակ են եղել, որ հրթիռները մատակարարման պահին եղել են ժամկետանց:
Պաշտպանական կողմը, սակայն, նշում է՝ դրանց անպիտան ու ժամկետանց լինելու մասին հայտարարությունները կեղծ են:













