Լրահոս 24/7
19.01.2022

Արցախի նախագահն ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել

Արցախի նախագահն ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 19-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն՝ օրենսդիր և գործադիր մարմինների պատասխանատուների մասնակցությամբ:

Իր խոսքում երկրի ղեկավարը մեկ անգամ ևս ընդգծել է, որ պետության առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու համար անհրաժեշտ է բոլոր կարող ուժերի միավորում, և այդ իմաստով շատ կարևոր է, որ խորհրդարանական ուժերի հետ, ընդհանուր առմամբ, կա փոխըմբռնում:

«Անկախ քաղաքական դիրքորոշումներից՝ ուրախ եմ, որ մեր պետական, ազգային հիմնախնդիրների շուրջ քաղաքական ուժերի մոտ ունենք միասին աշխատելու կամք ու համաձայնություն: Համոզված եմ՝ ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական ուժերի և հասարակական կազմակերպությունների հետ ձևավորված աշխատանքային դրական մթնոլորտը միմիայն օգնելու է առկա մարտահրավերներին դիմակայելու և ստեղծված ծանր իրավիճակից հաջողությամբ դուրս գալու ջանքերին»,- ասել է Արցախի նախագահը:

Անդրադառնալով գործադիր-օրենսդիր համագործակցությանը՝ նախագահ Հարությունյանը նշել է, որ արդյունավետության բարձրացման խնդիր է տեսնում և հանձնարարել է կառավարության անդամներին դրսևորել ավելի բարձր պատասխանատվություն ու համագործակցայնություն: Բացի նշվածից՝ նախագահը նախարարներին հանձնարարել է նաև պետական տարբեր ծրագրեր կյանքի կոչելուց առաջ քննարկումներ իրականացնել քաղաքական ուժերի և հանրային տարբեր շրջանակների հետ:

«Հանրության հետ պարբերական շփումները, բնակչության դիմումներին ու խնդիրներին պատշաճ արձագանքը և կանոնավոր ընդունելությունները, թափանցիկ գործելաոճը պետք է լինեն ձեր աշխատանքի անբաժանելի մաս, հակառակ դեպքում զբաղեցրած պաշտոնից ազատելու որոշում եմ կայացնելու»,- դիմելով գործադիրի անդամներին՝ նշել է Արայիկ Հարությունյանը:

Հանրապետության նախագահի խոսքով՝ սահմանադրական հնարավոր բարեփոխումների առաջարկը դեռևս անցած տարվա կեսից խորհրդակցությունների մակարդակով քննարկել է խորհրդարանական բոլոր ուժերի հետ, սակայն հայեցակարգի ընդունման և հանրաքվեի կազմակերպման համար ճանապարհային քարտեզ ունենալու հարցերը պետք է դեռ քննարկվեն:

«Կարևորը՝ կա գիտակցում, որ սպասվող փոփոխությունները պետք է հաշվի առնեն հնարավոր ներքին ու արտաքին բոլոր ռիսկերն ու առանձնահատկությունները և պետք է ուղենշեն այն ճանապարհը, որը մեզ չի շեղելու մեր պետականակերտման գաղափարից»,- ասել է Հարությունյանը:

Հանդիպման ընթացքում ծավալվել է շահագրգիռ քննարկում՝ պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման, պետական միջոցների ծախսման նկատմամբ վերահսկողական մեխանիզմների խստացման, անվտանգային միջավայրի բարելավման և ներքին ու արտաքին մարտահրավերներին վերաբերող այլ հարցերի շուրջ:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է