Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 621-ով և դարձել 349329: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 5927 մարդ (+515), կատարվել է 2660375 թեստավորում (+5838), առողջացել են վարակվածներից 333857-ը (+103):
Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 1 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 8026 է։
Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին օրում ավելացել է 2-ով և դարձել 1519։













