Լրահոս 24/7
20.01.2022

Ոստիկանապետի ընտանիքի անդամի մեքենան տարվել է հատուկ պահպանվող տարածք. Փաշինյան

Ոստիկանապետի ընտանիքի անդամի մեքենան տարվել է հատուկ պահպանվող տարածք. Փաշինյան

Արդեն շուրջ 6 ամիս Հայաստանում գործում է պարեկային ոստիկանությունը, որի շուրջ բավական դրական մթնոլորտ է ստեղծվել: Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով ծառայության 6-ամսյա գործունեության արդյունքները:

«Տրանսպորտային միջոցը ոչ սթափ վարելու համար կազմված արձանագրություններ. նախորդ համեմատելի ժամանակահատվածում այսպիսի 565 արձանագրություն է կազմվել, պարեկային ոստիկանության կողմից՝ 1917: Աճը՝ 3.5 անգամ: Հաշվառման համարանիշի հետ կապված արձանագրություններ, այսինքն, որ սխալ համարներով կամ առանց համարի են երթևեկել. նախկինում ՃՈ կողմից կազմվել է 953 արձանագրություն, պարեկային ոստիկանության կողմից՝ 3435, աճը՝ 3.5 անգամ»,- ասաց Փաշինյանը:

7 անգամ աճել են ձայնային ազդանշաններով կամ ապօրինի փարոսիկներով երթևեկության խախտումները՝ նախկին 2-ի փոխարեն կազմվել է 15 արձանագրություն: Առանց վարորդական վկայականի վարման արձանագրությունները նախկին 924-ի փոխարեն կազմվել են 4674 դեպքով: Երկրորդ շարքում կայանելու համար կազմված նախկին 1839 արձանագրության փոխարեն պարեկները կազմել են 8716 արձանագրություն: Մայթում կայանելու կամ մայթով երթևեկելու 581 դեպք է արձանագրվել՝ նախկին 60-ի փոխարեն և այլն:

Փաշինյանի նաև հայտնեց, որ եթե նախկինում հանցագործություն կատարելու կասկածանքով ՃՈ-ի կողմից ոչ մի մարդ բերման չէր ենթարկվել, ապա պարեկայինն ոստիկանության աշխատակիցները հուլիս-հունվար ժամանակահատվածում միայն Երևանի տարածքում այդ հիմքով 875 մարդու են բերման ենթարկել: ՃՈ-ը նախկինում երբեք հետախուզվող անձի չի հայտնաբերել, պարեկները նման 51 անձի են հայտնաբերել:

«Մեր դրական արձագանքը նրա մասին չէ, որ մեր քաղաքացիների նկատմամբ այսքան տուգանքներ են կիրառվել, այլ այն մասին, որ ձևավորվել է իրավակարգ, կարգուկանոն, օրենքի նկատմամբ հարգանք ձևավորելու որոշակի ինստիտուտ»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նաև շեշտեց, որ պարեկային ոստիկանությունն իր գործունեության կարճ ժամանակահատվածում նաև պաշտոնյաների է վարչական պատասխանատվության ենթարկել, այն դեպքում, երբ ՀՀ ողջ պատմության ընթացքում նման ոչ մի դեպք չի եղել:Ընդ որում, ըստ Փաշինյանի, պաշտոնյաների հետ կապված բոլոր դեպքերի բացահայտման համար պարեկները ոստիկանապետի հրամանով արժանացել են խրախուսման:

«Ոստիկանության պետի ընտանիքի անդամի մեքենան տարվել է հատուկ պահպանվող տարածք,- ասաց Փաշինյանը՝ նախապես ներողություն խնդրելով կառավարության նիստին ներկա ոստիկանապետից՝ նրա ընտանիքին վերաբերող այդ դրվագը բացահայտելու համար,- համապատասխան տուգանքը վճարվել է»:

Ոստիկանապետն էլ նշեց, որ պարեկները նաև իրենց կաշառք առաջարկած 4 քաղաքացիների են բերման ենթարկել, հարուցվել են քրեական գործեր: Վերջին դեպքը գրանցվել է երեկ՝ Իսակովի պողոտայում, երբ ոչ սթափ վարորդը պարեկներին գումար է առաջարկել:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է