Լրահոս 24/7
20.01.2022

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը կարգավորող նախագիծը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը կարգավորող նախագիծը

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի ներկայացրած օրենքի նախագիծը, համաձայն որի կարող է կարգավորվել ԱԺ հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին ԱԺ նիստում կողմ քվեարկեց 68 պատգամավոր, դեմ՝ 33, և ևս 3 բացակա պատգամավոր ծրարով թողել էին իրենց քվեարկությունները:

Նախագծի հեղինակը՝ Վիլեն Գաբրիելյանը, հիշեցրել էր, որ 8-րդ գումարման ԱԺ-ի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը չի կարողանում ընտրել նախագահի տեղակալ:Իրավասու խմբակցությունն արդեն 14 անգամ առաջադրել է նույն թեկնածուին՝ Արթուր Ղազինյանին, սակայն հանձնաժողովի մեծամասնությունը թեկնածուին չի ընտրում, և կանոնակարգը տվյալ խնդիրը չի կարգավորում:

Այսպիսով` պատգամավորն առաջարկում է սահմանել, որ եթե մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը չի ընտրվում, ապա իրավասու խմբակցությունը քվեարկությունից հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում առաջադրում է նոր թեկնածու: Միևնույն ժամանակ, նոր թեկնածու` չի նշանակում, որ նույն մարդը մի քանի անգամ չի կարող առաջադրվել. եթե, օրինակ, մի անգամ առաջադրվի ու չընտրվի, և հաջորդ անգամ առաջադրված այլթեկնածուն ևս չընտրվի, ապա դրանից առաջ առաջադրված մարդը կրկին կարող է առաջադրվել:

«Հայաստան» խմբակցությունից Արծվիկ Մինասյանն ասաց՝ նկատի ունենալով, որ նախագիծը վերաբերում է ԱԺ աշխատանքներին, ավելի հիմնարար քննարկումների կարիք կա: Նա առաջարկեց դեմ քվեարկել, հետո նստել, միասին քննարկել ու հիմնարար լուծումների գալ:

«Հակառակ դեպքում կստացվի այնպես, որ այն, ինչ ներկայացված է, ընդամենը ընդդիմությանը վերապահված որոշակի պաշտոնների զավթման գործընթաց է ընկալվում»,- ասաց Մինասյանը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Արթուր Հովհաննիսյանն էլ հորդորեց նորից նայել իրենց խմբակցության հայտարարությունն առ այն, որ իրենք թեկնածու չեն առաջադրելու ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնի համար: Զավթելու մասին հայտարարությունը նա անհիմն համարեց:«Այս փոփոխությունը կատարվում է նրա համար, որ այս պահի խորհրդարանական ընդդիմությունը չկարողանա քաղաքական շոուներ կազմակերպելով՝ փորձել խաթարել հանձնաժողովի բնականոն աշպատանքը»,- նշեց Հովհաննիսյանը:Մինասյանն էլ կրկին արձագանքեց՝ վստահեցնելով, որ իրենց գործողությունները երբեք շոուի տարրեր չեն պարունակել:

Հիշեցնենք` ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում «Հայաստան» խմբակցությունը 14 անգամ առաջադրել է Արթուր Ղազինյանի թեկնածությունը, իսկ ԱԺ մեծամասնությունը 14 անգամ մերժել է նրան։ Ընդդիմադիրները հայտարարել են, որ այլևս թեկնածու չեն առաջադրելու, այդ օրվանից նրանք չեն մասնակցում հանձնաժողովի նիստերին։

Հանձնաժողովի` դեկտեմբերի 14-ի նիստում նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, որ ՔՊ–ն թեկնածու չի առաջադրում, քանի որ չի շտապում ընդդիմությանը հասանելիք թափուր պաշտոնը վերցնել, ու այդ նպատակով ընդդիմությանը 1 շաբաթ ժամանակ էր տվել։ Մեկ շաբաթ անց` դեկտեմբերի 21-ին, Քոչարյանն ասել էր, որ «Քաղաքացիական պայմանագիրը» դարձյալ թեկնածու չի առաջադրել, բայց իրենք բարի կամք են դրսևորում` ընդդիմությանը նորից հնարավորություն տալով կոնսենսուսի գալ իշխող ուժի հետ ու նոր թեկնածու առաջադրել։

«Եթե այդպիսի բան չլինի, համոզված եմ` հաջորդ արտահերթ նիստին ՔՊ–ն մեր խմբակցությունից տեղակալի թեկնածություն կներկայացնի»,– ասել էր նա։Ընդդիմությունն էլ իր հերթին հայտարարել էր, որ ԱԺ հանձնաժողովի նախագահի հայտարարությունը հակասում էր ԱԺ Կանոնակարգ օրենքին, որով հանձնաժողովի նախագահի թեկնածուին պետք է առաջադրի ընդդիմությունը։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է