Լրահոս 24/7
20.01.2022

Սև ու գունավոր մետաղների ջարդոնի արտահանման արգելքը չի վերացվի. ցանկը լրացվել է

Սև ու գունավոր մետաղների ջարդոնի արտահանման արգելքը չի վերացվի. ցանկը լրացվել է

ՀՀ կառավարությունը որոշել է ևս 6 ամսով երկարացնել սև ու գունավոր մետաղների ջարդոնի և թափոնի արտահանման նկատմամբ2021թ-ի հունվարից գործող արգելքը:

Որոշումն ընդունվել է այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում՝ առանց քննարկման ու զեկուցման:

Արտահանման արգելքի երկարացումը նախագծի հեղինակ Էկոնոմիկայի նախարարությունը հիմնավորում է տեղական արդյունաբերությունը զարգացնելու ցանկությամբ:

«Մետաղների ջարդոնն ու թափոնները Հայաստանի համար հանդիսանում են ռազմավարական նշանակություն ունեցող հումք` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում բացակայում է սև մետաղների արդյունահանումը (չկան սև մետաղի բնական պաշարներ)՝ մետալուրգիական և մետաղամշակման, ապա ջարդոնի ու թափոնի երկրորդային վերամշակմամբ կարելի է լրացնել այդ ապրանքների պակասը»,- ասված է որոշման նախագծում:Փոխարենը ներմուծված մետաղից պատրաստված ապրանքների ինքնարժեքը մի քանի անգամ բարձր է լինում՝ դրանք դարձնելով անմրցունակ:

Նախարարությունը հայտնում է, որ մետաղների արտահանման արգելքը կիրառելուց հետո զգալի աճել են մետաղից արտադրող տեղական արտադրության ծավալները: Պաշտոնական վիճակագրության համաձայն, 2021թ-ի հունվարի-սեպտեմբեր ամիսներին միայն պողպատի ձուլագլանվածքների ծավալը կազմել է ավելի քան 70 000 տոննա:Բացի այդ, անցյալ տարվանից կիրառվող արգելքը նաև ավելացրել է մետաղի ջարդոնի նկատմամբ պահանջարկը, ինչն էլ հանգեցրել է դրանց գների բարձրացման: Այսպես. Եթե 2020թ-ին սև մետաղի ընդունումը եղել է 40 մլն դրամի չափով, ապա 2021-ին՝ 60 մլն:

Նշենք, որ կառավարության սահմանած նոր արգելքը գործելու է 2022 թվականի հունվարի 25-ից մինչև 2022 թվականի հուլիսի 25-ը:Նախորդ որոշումից այս որոշումը տարբերվում է նրանով, որ արտահանման համար արգելված ապրանքների շարքում են ներառվել նաև երկաթուղում օգտագործվող ռելսերը և հանքարդյունաբերական ձեռնարկություններում օգտագործվող աղացագնդերը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի համար դրանք ևս կարևոր նշանակություն ունեն։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է