Լրահոս 24/7
20.01.2022

Կառավարությունն ընդունել է դիվանագետների ֆինանսավորումն ավելացնելու որոշում

Կառավարությունն ընդունել է դիվանագետների ֆինանսավորումն ավելացնելու որոշում

 Կառավարությունը փոփոխություններ է կատարում արտերկրում ծառայող դիվանագետներին տրվող փոխհատուցման չափերում:Ինչպես այսօր կառավարության հերթական նիստում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը` գործող կարգը հաստատվել է 2014թ-ին ու մինչ օրս չի վերանայվել: Գործող փոխհատուցման չափերը, նախարարի խոսքով, գործնականում չեն համապատասխանում տարբեր երկրների համար նախատեսված նվազագույն կենսամակարդակի ապահովման պահանջներին: Ուստի առաջարկվում է փոխհատուցման չափերի վերահաշվարկի հատուկ բանաձև` ըստ տվյալ երկրի սոցիալ-տնտեսական իրողությունների:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցի քննարկման ժամանակ նշեց, որ այս որոշման ընունումը կարող է առաջին հայացքից խիստ անպատեհ թվալ, քանի որ Հայաստանում սոցիալական բազմաթիվ խնդիրներ կան:«Իսկ մենք զբաղված ենք դիվանագետների նյութական, դրամական խնդիրների լուծմամբ»,- ասաց Փաշինյանը՝ միաժամանակ հայտնելով, որ 2018-1922թթ-ին ՀՀ դիվանագիտական ծառայություններ են եղել, որոնք ֆինանսավորվել են ինչ-որ անհատ անձանց գրպանից:

«Դեսպանատուն, որը ֆինանսավորվում է անհատի գրպանից. ասում են՝ դե, էս դեսպանատան հարցերը մեր հայտնի կամ անհայտ այսինչն է լուծում: Եվ մենք այսօր, այո՛, շատ ծանր որոշում ենք կայացրել ու որոշել ենք, որ պետք է լուծենք մեր երկրի ինստիտուցիոնալ հարցերը»,- ասաց Փաշինյանը՝ այդ համատեքստում հիշատակելով նաև դատաիրավական, գիտության-կրթության ոլորտում ֆինանսավորման ավելացումը:

Արարատ Միրզոյանը, ի հավելումն վարչապետի ելույթի, նշեց, որ արտերկրում ՀՀ դեսպանատների վարձակալության ու անգամ դիվանագետների աշխատավարձերի վճարման դեպքեր այսօր էլ կան:

«Այդ դրսևորումները, ցավոք, դեռ որոշ տեղերում կան: Բայց մենք Ձեր ասած ճանապարհով հաստատակամորեն գնալու ենք և պատշաճ մակարդակն ապահովելու բոլոր վայրերում»,- ասաց Միրզոյանը:

Քննարկման ավարտին կառավարությունը միաձայն ընդունեց դիվանագետների ֆինանսավորումն ավելացնելու որոշումը:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է