Categories: Լրահոս 24/7

Լիզինգով գնված ավտոմեքենաները չեն կարողանա հատել ՀՀ սահմանը. նոր օրենսդրական առաջարկ

Լիզինգի տակ գտնվող ավտոմեքենաներին առաջիկայում կարող է արգելվել հատել ՀՀ սահմանը: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ ներկայացնելով համապատասխան օրենսդրական փոփոխությունների նախագիծը:

Նրա խոսքով` նման արգելք այսօր գործող օրենսդրությամբ սահմանված չէ, ինչը լուրջ խնդիրներ է առաջացնում լիզինգատուների ու լիզինգառուների համար: Նոր կարգավորմը թույլ կտա նրանց ինքնուրույն լուծելու այդ հարցը:

«Նախագծով սահմանվում է հայեցողական կարգավորում, այսինքն՝ կողմերն են որոշելու՝ լիզինգառուին թույլ տալով հատել ՀՀ սահմանը բացառապես լիզինգատուի համաձայնությամբ»,- ասաց Անդրեասյանը:

Ըստ նախարարի` այս կարգավորումը նվազագույնի կհասցնի լիզինգի առարկա հանդիսացող ավտոմեքենայի կորստի ռիսկը:ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտնեց, որ այսօր ՀՀ-ում կան դեպքեր, երբ լիզինգով գնված ավտոմեքենան դուրս է եկել ՀՀ-ից ու անհետացել, օրինակ՝ Վրաստանում վաճառվել է որպես պահեստամաս, պարտքերն էլ մնացել են չվճարված:

Կառավարության ղեկավարը շեշտեց, որ այս կարգավորումը կպաշտպանի ոչ միայն լիզինգով ավտոմեքենա վաճառողի, այլև գնողի շահերը, քանի որ երաշխիքների սահմանումը կօգնի շուկայի ակտիվացմանը, անգամ տոկոսադրույքների նվազեցմանը:

Թիվ 1

Recent Posts

Պետությանն է վերադարձվել շուրջ 5 հա մակերեսով 10 անշարժ գույք, շուրջ 103 միլիոն դրամ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 21-ին ամփոփվել են Սյունիքի մարզի…

1 hour ago

Վրաստանը սիմվոլիկ սակագին է սահմանել Ադրբեջանից Հայաստան եկող նավթամթերքի համար

Վրաստանը սիմվոլիկ գումար է սահմանել Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի փոխադրման համար։ Այս մասին ասված է Վրաստանի…

2 hours ago

Նախորդ տարվա համեմատ ՀՆԱ-ն աճել է 7.2%-ով

ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…

4 hours ago

Պահովագրության համակարգի երեք կողմից և ոչ մեկի օպտիմալ շահը չպետք է ստորադասվի․ Ավանեսյան

Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…

4 hours ago

Իրանը պաշտոնական ազդանշան է ուղարկում ոչ միայն ՄԱԿ-ին, այլև տարածաշրջանի բոլոր երկրներին․ Զաքարյան

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ըստ «The New York Times»-ի պենտագոնյան աղբյուրի,…

5 hours ago

Ռուբեն Վարդանյանը ձայնային հաղորդագրություն է թողել Բաքվի դաժան «դատավճռից» հետո

Դատավճռից հետո ընտանիքի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր…

6 hours ago