Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) դերը տարածաշրջանում կմեծանա՝ որպես անվտանգության առանցքային կառույց։ Ավելին, համաշխարհային անկայունության ֆոնին կաճի նաև կազմակերպության գործողությունների պահանջարկը։ Այս մասին այսօր ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«ՀԱՊԿ-ը ավելի ու ավելի է ուժեղանում՝ որպես իր պատասխանատվության տակ գտնվող տարածաշրջանում անվտանգություն ու կայունություն ապահովող առանցքային կառույց: Ակնհայտ է, որ շարունակվող գլոբալ անկայունության, տարածաշրջանային հակամարտությունների սրման համատեքստում ՀԱՊԿ-ի դերն ու պահանջարկն առաջիկայում էլ ավելի կմեծանա»,- ընդգծել է Զախարովան։
Նրա խոսքով` Ղազախստանում ճգնաժամային իրադարձությունների ժամանակ ՀԱՊԿ-ը ցույց տվեց իր կանոնադրության շրջանակներում արագ ու վճռական գործելու կարողությունը։














