

Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կայցելի Հայաստան և Ադրբեջան: Այդ մասին եվրոպացի քաղաքական գործիչը հայտնել Twitter-ի իր էջում։
Ինչպես նշել է Կլաարը` նրա հետ միասին տարածաշրջան կայցելեն նաև այլ եվրոպացի, մասնավորապես՝ ֆրանսիացի դիվանագետներ, այդ թվում՝ Կիպրոսում և Ուկրաինայում Ֆրանսիայի նախկին դեսպան Իզաբել Դյումոնը:
«Անհամբերությամբ սպասում ենք Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարության հետ առաջիկա օրերին սպասվող բովանդակալից հանդիպումներին»,-նշել է Կլաարը:
Ավելի վաղ, մեկնաբանելով սահմանին լարվածության հերթական ալիքը, հատուկ ներկայացուցիչը հայտարարել էր, որ ԵՄ-ն պատրաստ է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ «ուժերը հետ քաշելու համար»:
Նա նաև ընդգծել Էր Բրյուսելի պատրաստակամությունը՝ լրացուցիչ դիվանագիտական աջակցություն ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացում:
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…