

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամների պաշտոնում Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրվել են մշակույթի նախկին նախարար, գրող Հակոբ Մովսեսի ու Երևանի ավագանու նախկին անդամ, ռեժիսոր Արթուր Մանուկյանի թեկնածությունը։
Նախկին նախարարն իր ելույթում դժգոհություն հայտնեց հայաստանյան մեդիադաշտի ներկա վիճակից ու հայոց լեզվի ցածր մակարդակից:
«Մեր հեռուստատեսության մի շարք ալիքներ չնայած կոռեկտության, տեղեկատվական իրենց խնդիրները կատարում են, բայց, համենայնդեպս, մենք չենք մոռանում, որ դրանք ստեղծվել են կա՛մ կուսակցությունների, կա՛մ կուսակցական լիդերների, կա՛մ կուսակցական հնարավորությունների սահմաններում»,- ասաց նա:
Հակոբ Մովսեսը 70 տարեկան է, մշակույթի նախարարի պաշտոնը զբաղեցրել է 1991-1996 թթ.-ին: 1973 թվականին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը, որից հետո դասավանդել է Ապարանի շրջանի Բուժական գյուղում։ 1979 թվականին աշխատանքի է անցել «Ապագա բժիշկ» թերթում, ապա «Գարուն» ամսագրում։
Մեզ կարող եք հետևել նաև Instagram-ում։
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…