Լրահոս 24/7

Թուրքիան 30 տարի եղել է Հայաստանի «թոփ 5» առևտրային գործընկերներից մեկը. Թունյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում արձագանքել է ընդդիմության բարձրացրած խնդրին, թե Թուրքիայի հետ սահմանի բացումը տնտեսապես օգտակար է միայն այդ երկրին, իսկ Հայաստանի տնտեսությունը դրանից միայն տուժելու է:

«Մենք այսպես թե այնպես, 30 տարի Թուրքիայի հետ առևտուր ենք արել: Չնայած չենք ունեցել անմիջական սահման, Վրաստանի միջոցով է ապրանքաշրջանառություն տեղի ունեցել, բայց ունեցել ենք իրենց հետ առևտուր: Թուրքիան եղել է Հայաստանի «թոփ 5» առևտրային գործընկերներից մեկը»,- ասաց Թունյանը՝ հավելելով, որ այդ տրամաբանությամբ Հայաստանը պետք է իր դռները փակի բոլոր այն երկրների առջև, որոնք ավելի հզոր տնտեսություն ունեն:

Այդուհանդերձ, ըստ տնտեսագետ-պատգամավորի, Հայաստանի շուկան պաշտպանված է ԵԱՏՄ գործող կանոնակարգերով ու պաշտպանական մեխանիզմներով՝ մաքսատուրքեր և այլն:

«Չեմ կարծում, թե մեզ թուրքական էքսպանսիա սպասվում է: Ես նման վտանգ չեմ տեսնում: Իսկ վտանգի դեպքում կանխարգելիչ միջոցառումներ կիրականացվեն»,- ասաց Թունյանը:

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

4 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

5 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

5 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

5 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

5 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

5 hours ago