Uncategorized @hy
20.01.2022

Կառավարության որոշմամբ սահմանվել է մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք

Կառավարության որոշմամբ սահմանվել է մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք

Հիմք ընդունելով «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի քսաներեքերորդ պարբերությունը և «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 29-րդ և 47-րդ հոդվածների համաձայն` Հայաստանի Հանրապետության Լառավարությունը որոշում է.

1. Սահմանել արտահանման (այդ թվում՝ ԵԱՏՄ երկրներ տեղափոխման) ժամանակավոր արգելք՝

1) ԱՏԳ ԱԱ 7201, 7204, 7303 00, 7304, 7305, 7306, 7307, 7308 ծածկագրերին (իսկ 7302 ծածկագրից՝ ռելսերի, 7325 և 7326 ծածկագրերից` սև մետաղից սալիկների և աղացագնդերի, 7322 ծածկագրերից՝ օգտագործված թուջե ռադիատորների) դասվող սև մետաղի թափոնների և ջարդոնի, սև մետաղից պատրաստված խողովակների և դրանց կցամասերի, սև մետաղական կոնստրուկցիաների վրա.

2) ԱՏԳ ԱԱ 7404 00, 7503 00, 7602 00, 7802 00 000, 7902 00 000, 8002 00 000, 8101 97 000, 8102 97 000, 8103 30 000, 8104 20 000, 8105 30 000, 8106, 8112 61 00, 8108 30 000, 8109 3, 8110 20 000, 8111 00 190, 8112 13 000, 8112 22 000, 8112 31 000 0, 8112 41 00 01, 8112 52 000, 8112 92 210, 8113 00 400 ծածկագրերին դասվող գունավոր մետաղի թափոնների և ջարդոնի վրա.

3) ԱՏԳ ԱԱ 8549 ծածկագրին դասվող (թափոններ և ջարդոն՝ առաջնային տարրերի, առաջնային մարտկոցների և էլեկտրական կուտակիչների (ակումուլյատորների), սպառված առաջնային տարրեր, սպառված առաջնային մարտկոցներ և սպառված էլեկտրական կուտակիչներ) ապրանքների վրա։

2. Սույն որոշման 1-ին կետով նախատեսված արգելքը չի տարածվում՝

1) «Ժամանակավոր ներմուծում», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգերով ձևակերպված և հետագայում վերաարտահանվող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում արտադրված` նշված ԱՏԳ ԱԱ ծածկագրերին դասվող (բացառությամբ ԱՏԳ ԱԱ 7201, 7204, 7302 ծածկագրից՝ օգտագործած ռելսերի, 7325 և 7326 ծածկագրերից՝ օգտագործած աղացագնդերի և սույն որոշման 1-ին կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված ԱՏԳ ԱԱ ծածկագրերին դասվող ապրանքների) ապրանքների վրա.

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` սահմանված կարգով ծանուցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին սույն որոշման 1-ին կետով սահմանված ապրանքների արտահանման ժամանակավոր արգելքի մասին.

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 25-ից և գործում է մինչև 2022 թվականի հուլիսի 25-ը։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է