Լրահոս 24/7
20.01.2022

Անհրաժեշտ է ունենալ համազգային լիակատար միասնականություն. ՌԱԿ հայտարարությունը

Անհրաժեշտ է ունենալ համազգային լիակատար միասնականություն. ՌԱԿ հայտարարությունը

Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչությունը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև. 

«Ռամկավար Ազատական Կուսակցութեան անխախտելի դաւանանքը մշտապէս եղած է անսակարկ նուիրումով, յարատև ծառայութիւնը մեր ժողովուրդին և մեր հայրենիքին, առանց զայն երբևէ, ամենադոյզն իսկ տարողութեամբ, պայմանաւորելու որևիցէ նկատառումով։ Կուսակցութեանս գաղափարի ուխտեալ բոլոր զինուորագրեալները արդար հպարտութեամբ կը տոգորուին ոգեպնդող այն իրողութեամբ որ, հարիւրամեակ մը ամբողջ, ՌԱԿ-ը, աներեր համոզումով, տևապէս փարած մնացած է «Միշտ հայրենիքին և ժողովուրդին հետ. միշտ հայրենիքին և ժողովուրդին համար» կարգախօսին, հնարաւոր ամէն միջոցով, շարունակաբար զօրավիգ հայթայթելով հայրենի պետականութեան և իշխանութեան, այն յստակ տրամաբանութեամբ որ, մի՛այն այդպէսով, կ’երաշխաւորուի մեր ժողովուրդի ապագան։

ՌԱԿ-ը ունի ազգային իր յստակ համոզումները. եթէ և երբ ըլլան  երևոյթներ և պարագաներ, որոնց առնչութեամբ ունենայ մտահոգութիւններ, յոյզեր, մինչև իսկ վերապահութիւններ, զանոնք, իբր շինիչ թելադրութիւն, ամէնէն կիրթ ձևով, կ’արտայայտէ։

Ամէն կասկածէ վեր է թէ, յատկապէս փորձանաւոր և արհաւրալից այս ժամանակաշրջանին, երբ մեր հայրենիքն ու ժողովուրդը դէմ յանդիման կը գտնուին ծանրագոյն պատուհասներու, հրամայականօրէն անհրաժեշտ է ունենալ համազգային լիակատար միասնականութիւն։

Հետևաբար, կտրականապէս անհանդուրժելի է ամէն նկրտում կամ դիտաւորութիւն որ, ուղղակի կամ նոյնիսկ անուղղակի կերպով, կը խոչընդոտէ մեր միասնականութիւնը։ Սակայն, յատկապէս ծայր աստիճան պախարակելի է, որ ռամկավար կեղծաւորումով նողկալի խմբակ մը, անընդհատ, մաղձ ու թոյն կը սփռէ մեր պետութեան և պետականութեան հասցէին։ Թշնամական, գարշելի այս   գրութիւններուն, յայտարարութիւններուն և արարքներուն հեղինակները մեր ազգի դաւաճաններ են, անտարակոյս։    

Հարկ կը նկատենք դիմակազերծել, մեղապարտել և պարսաւել այդ ողորմելիները։ Վիժուածքներ են անոնք, իրենց օրինազանցութեան և յանցապարտ ընթացքներուն համար կուսակցութեանս շարքերէն արտաքսուած կամ վտարման անմիջականօրէն ենթակայ։ Անոնցմէ իւրաքանչիւրը եսակեդրոն, փառասէր և մեծամիտ թափթփուք մըն է, խիստ կասկածելի, զարտուղի և տխուր բազմաթիւ արարքներու հեղինակ։ Այդ խմբակին բացայայտ յատկանիշներն են խարդախութիւնը, ստախօսութիւնը, սևաբաժութիւնը (blackmail), կռուարարութիւնը (bullying) և անհիմն ամբաստանութիւնները։ Զեղծարարութեամբ, շորթումներով և շահագործումներով յափշտակած են կուսակցապատկան բազմաթիւ թանկարժէք ստացուածքներ և հսկայական գումար. այդ գողօնին «ընծայած» հրապոյրով ալ, կը յաւակնին գոյացուցած ըլլալ առանձնաշնորհեալներու «դասակարգ» մը, մինչդեռ ՌԱԿ-ը, որ ժողովուրդէն ծնած է և ժողովուրդին կը պատկանի, արմատապէս կը հերքէ դասակարգային ամէն խտրականութիւն։ 

Արցախի մէջ, ահասարսուռ պատերազմի սուգէն բացի, յատկապէս տեղահանուած մեր հարազատները ունին բազմաբնոյթ կարիքներ։ Սաստիկ ձմեռ է, և տակաւին տնազուրկ են ստուար թիւով հայրենակիցներ։ Հայաստանի մէջ, նահատակուած մեր հերոս տղոց և ահեղ մարտերէն հաշմանդամ վերադարձած քաջորդիներու ընտանիքները կարօտ են անմիջական օժանդակութեան։ Յաւելուածաբար, մինչ մենք կ’ողբանք տնտեսական տագնապէն ծայրայեղ յուսալքումի մատնուելով անձնասպան եղած գաղափարակից մեր ընկերոջ ողբերգական պարագան և մեզ խորապէս կը վրդովեցնեն սուրիաբնակ և լիբանանաբնակ մեր ընկերներուն դէմ ծառացող անձուկ պայմանները, ինքնակոչ «մտաւորական»ներու այս աւազակախումբի անդամները, կուսակցութենէն իրենց թալանած գումարները անխնայ կերպով կը մսխեն իրենց անձնական քմահաճոյքներուն յագուրդ տալու, իրենց մանկլաւիկները սնուցանելու, «նոր» հաւատարմութիւններ գնելու, և նոյնիսկ՝ հոմանուհիներ պահելու համար։

Տասնամեակներէ ի վեր, քամահրելի իրենց արարքները և ազգավնաս իրենց ընթացքն ու դիրքորոշումները ծանրօրէն արատաւորած են ՌԱԿ-ի անունը, ոտնակոխ դարձնելով նոյնիսկ կուսակցական մեր հաւաքական արժանապատուութիւնը։ Ցարդ, այլևայլ նկատառումներով, նախընտրած ենք չարտայայտուիլ ծայր աստիճան անհաճոյ և բացասական այս կերպարներուն մասին։ Սակայն, այսու կը յայտնենք թէ մեր տրամադրութեան տակ ունինք իրենց յանցագործութիւնները բացայայտող տուեալներ և փաստաթուղթեր, որոնք պիտի հրապարակենք եթէ պայմանները այդպէս ընել թելադրեն։ Համբերութիւնն ալ ունի առաձգականութեան իր առաւելագոյն սահմանները։

Ռամկավար Ազատական Կուսակցութիւնը, որևէ ատենէ աւելի, կազդոյր ու նպատակասլաց կ’ընթանայ, կատարելապէս հաւատարիմ երդուեալ իր ազգային առաքելութեան։ Առ այդ, Կեդրոնական Վարչութիւնը պատրաստ է գրկաբաց ողջունելու գործօն մասնակցութիւնը ընկեր-ընկերուհիներու, որոնք, այլևայլ պատճառներով, յարաբերաբար կրաւորական կեցուածք ունեցած են ժամանակէ մը ի վեր։ Որովհետև մեր ժողովուրդին վիճակուած ճգնաժամային ներկայ կացութիւնը կ’ահազանգէ թէ հիմա՛ է ժամանակը ամենաներգործօն կերպով ցուցաբերելու իսկական մեր հայրենասիրութիւնը»։  

Լրահոս
Ռուսական «հետաքննությունը»՝ որպես ամերիկյան․ ինչպես է տարածվում Փաշինյանի դստեր մասին կեղծ նարատիվը
19:26
Ռուսական «հետաքննությունը»՝ որպես ամերիկյան․ ինչպես է տարածվում Փաշինյանի դստեր մասին կեղծ նարատիվը
Իրանը բազմիցս խախտել է հրադադարը․ Թրամփ
16:59
Իրանը բազմիցս խախտել է հրադադարը․ Թրամփ
Ադրբեջանում հայերի դեհումանիզացիայի դրսևորումներն անհնար է չնկատել. Վարուժան Գեղամյան
16:39
Ադրբեջանում հայերի դեհումանիզացիայի դրսևորումներն անհնար է չնկատել. Վարուժան Գեղամյան
Եթե հրաժարվում ենք մեր իսկ լեզվից և հիշողությունից, պետք է գիտակցենք՝ սա քաղաքական ընտրություն չէ, սա հրաժարում է մեր պատմությունից ու ապագայից. Արա Այվազյան
16:31
Եթե հրաժարվում ենք մեր իսկ լեզվից և հիշողությունից, պետք է գիտակցենք՝ սա քաղաքական ընտրություն չէ, սա հրաժարում է մեր պատմությունից ու ապագայից. Արա Այվազյան
Էլեկտրաէներգիայի նոր սակագնային փոփոխություններ
16:14
Էլեկտրաէներգիայի նոր սակագնային փոփոխություններ
«Ապրելու երկիր»-ը միանում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը
16:08
«Ապրելու երկիր»-ը միանում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը
Իրանը «նոր անակնկալներ» է նախապատրաստել պատերազմի վերսկսման դեպքում. Tasnim
15:59
Իրանը «նոր անակնկալներ» է նախապատրաստել պատերազմի վերսկսման դեպքում. Tasnim
ՆԱՏՕ-ն կարևորում է Հայաստանի հետ գործընկերությունը. Քևին Համիլթոն
15:40
ՆԱՏՕ-ն կարևորում է Հայաստանի հետ գործընկերությունը. Քևին Համիլթոն
Պետությանը պատճառված 326 մլն դրամի վնասը վերականգնվել է
15:35
Պետությանը պատճառված 326 մլն դրամի վնասը վերականգնվել է
Ուզում ենք յան տան մեզնից և անցնեն խորհրդարան. Աշոտյան
15:24
Ուզում ենք յան տան մեզնից և անցնեն խորհրդարան. Աշոտյան
Երբեք չենք մտածել, որ կգա մի ժամանակ, երբ իշխանությունը կվախենա նայել Արարատին.  Ծառուկյան
14:55
Երբեք չենք մտածել, որ կգա մի ժամանակ, երբ իշխանությունը կվախենա նայել Արարատին. Ծառուկյան
ԵՄ-Հայաստան գագաթաժողովը Ալիեւի «կոկորդին ոսկոր է»
14:29
ԵՄ-Հայաստան գագաթաժողովը Ալիեւի «կոկորդին ոսկոր է»
Եվրամիությունը քննարկում է Հայաստանում նոր առաքելություն տեղակայելու հարցը
14:11
Եվրամիությունը քննարկում է Հայաստանում նոր առաքելություն տեղակայելու հարցը
Մակրոնը մայիսի 5-ին կժամանի Հայաստան
13:43
Մակրոնը մայիսի 5-ին կժամանի Հայաստան
Եկեղեցին չի կարող պետություն լինել պետության մեջ, եկեղեցին պետք է նաև հարկերի վճարի. Փաշինյան
13:18
Եկեղեցին չի կարող պետություն լինել պետության մեջ, եկեղեցին պետք է նաև հարկերի վճարի. Փաշինյան