Աշխարհ

Եգիպտոսում կարող են վերանայել զբոսաշրջիկների համար մուտքի կանոնները

Եգիպտոս մուտք գործելու նոր կանոնները կիրառվել են հեշտացնելու համար զբոսաշրջիկների կյանքը, հայտարարել է երկրի զբոսաշրջության փոխնախարար Գադա Շալյաբին։Նրա խոսքով` իրենց նպատակը երկիր մուտք գործելու գործընթացը պարզեցնելն է, ոչ թե բարդացնելը կամ հանգստի ժամանակ լրացուցիչ ծախսերով մարդկանց ծանրաբեռնելը։

Այս շաբաթ հայտնի դարձավ, որ հունվարի 22-ից փոփոխվում են Եգիպտոս մուտք գործելու կանոնները։ Որպես պատճառ նշվում է որոշ զբոսաշրջիկների կողմից թեստավորման վերաբերյալ կասկածելի տեղեկանքների կամ պատվաստման հավաստագրերի տրամադրումը։Փոխնախարարի խոսքով` Եգիպտոս մուտք գործելու կանոնները աշխարհում համաճարակային իրավիճակի բարելավման դեպքում կարող են կրկին վերանայվել։

«Անկասկած, կանոնները վերանայվում են կարճ ժամանակ անց։ Մուտք գործելու պայմանները թարմացվում են` կախված աշխարհում կամ կոնկրետ երկրներում համաճարակային իրավիճակի զարգացումից», – ՌԻԱ Նովոստիին ասել է Շալյաբին։Միևնույն ժամանակ, երկրի իշխանությունները փորձում են պարզեցնել Եգիպտոս մուտք գործելու ընթացակարգերն ու դրանք աստիճանաբար են կիրառում։

Հունվարի 22-ից ուժի մեջ մտնող մուտքի նոր կանոնների համաձայն` այն զբոսաշրջիկները, որոնց պատվաստման հավաստագրերը կամ թեստավորման փաստաթղթերը կասկած են հարուցում, արագ թեստավորում կանցնեն հակագենը որոշելու համար։Դրական արդյունքի դեպքում ևս մեկ թեստ կարվի` ID NOW։ Եթե դա էլ դրական եղավ, զբոսաշրջիկին կվերադարձնեն այն երկիր, որտեղից նա ժամանել է։ Տվյալ միջոցառումները վերաբերում են բոլոր նրանց, ովքեր երկիր մուտք են գործում օդով, ջրով կամ ցամաքով։

Միևնույն ժամանակ, զբոսաշրջային հանգստավայրերի օդանավակայանների (Շարմ Էլ Շեյխ, Մարսա Ալամ, Հուրգադա, Տաբա, Լուքսոր և Ասուան) դեպքում կանոնները մի փոքր ավելի մեղմ են։ Նրանք, ում մոտ վիրուս կհայտնաբերվի, 5-օրյա կարանտինի կենթարկվեն հյուրանոցում, որից հետո անհրաժեշտ կլինի նոր թեստ հանձնել։Բացասական արդյունքի դեպքում կարանտինը կավարտվի։

Դրականի դեպքում` կերկարացվի ևս 5 օրով։Ո՞ր հավաստագրերն են ճանաչվում ԵգիպտոսումԵգիպտոսում ճանաչում են ԱՀԿ–ի և Եգիպտոսի դեղերի վարչության հաստատած պատվաստման հավաստագրերը (դրանք են «Սպունտիկ V»–ով և Sinopharm–ով պատվաստման մասին հավաստագրերը)։ Անհրաժեշտ է, որ երկրորդ պատվաստումից հետո առնվազն 14 օր անցած լինի։

Այժմ Եգիպտոսում կորոնավիրուսի հինգերորդ ալիքն է արձանագրվել, առողջապահության նախարարությունը կապում է դա երկրում ակտիվորեն տարածվող «Օմիկրոն» մանրէահիմքի հետ։

Թիվ 1

Recent Posts

Ավանեսյանին Բաքվում դատապարտել են 16 տարվա ազատազրկման

Բաքվի դատարանն օկուպացված Ստեփանակերտում իբր զինված սադրանք պլանավորելու համար Կարեն Ավանեսյանին դատապարտել է 16 տարվա…

3 hours ago

ԽՍՀՄ-ում կոմսոմոլը եղել է ՊԱԿ-ի դարբնոց. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «Զավե՞շտ…

3 hours ago

Չինաստանը մեծապես շահել է Թրամփի քաղաքականությունից․ FP

Չինաստանը այն երկրներից մեկն է, որն ամենաշատն է օգտվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունից, գրում…

3 hours ago

Հունվարի 1-ից աշխատանքային պայմանագրերի կնքումը, դադարումը և փոփոխումը կիրականացվի թվային համակարգով

2026 թ. հունվարի 1-ից աշխատանքային պայմանագրերի կնքումը, դադարումը և փոփոխումը կիրականացվի բացառապես թվային համակարգով։ Այս…

4 hours ago

Ռուսաստանն ունի կոշտ արձագանքման ծրագիր Արևմուտքում ակտիվների առգրավման դեպքում․ Նովակ

Ռուսաստանը մշակել է Արևմուտքում սառեցված ակտիվների հնարավոր առգրավմանը արձագանքելու ծրագիր, և այն կիրականացվի անհրաժեշտության դեպքում,…

4 hours ago

Պետբյուջեն մրցանակների ֆոնդ չէ, պայմանագիր է քաղաքացու հետ. Բաբաջանյան

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը սոցցանցի իր էջում գրել է. «Պետբյուջեն մրցանակների ֆոնդ չէ։…

5 hours ago