Լրահոս 24/7

Պոլիտեխնիկի հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել Տիգրան Ավինյանը

«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Տեղեկությունը հայտնում է ՀԱՊՀ-ի մամուլի ծառայությունը։

Նշենք, որ այսօր կայացել է Հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը՝ նոր կազմով։Ավինյանին խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրել է ՀԱՊՀ-ի ֆիզիկայի ամբիոնի վարիչ, ֆիզմաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Խաչատրյանը։

Ավինյանն ընտրվել է միաձայն։Հավելենք, որ ՀԱՊՀ-ի Հոգաբարձուների խորհդրի նոր կազմը հաստատվել է 2021 թվականի դեկտեմբերի 27-ին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ։Հիշեցնենք, որ Տիգրան Ավինյանը «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահն է։ Նա 2018 թվականի մայիսի 11-ից մինչև 2021թ․օգոստոսի 2-ը եղել է ՀՀ փոխվարչապետ:

Թիվ 1

Recent Posts

Մայր Աթոռին անհատույց սեփականությամբ հողեր չեն տրվի. նախագիծ

Կառավարությունն առաջարկում է հողային օրենսգրքում փոփոխություններ կատարել. այսուհետ համայնքային ու պետական հողերը Մայր Աթոռին եկեղեցիների…

11 seconds ago

Զելենսկին ներկայացրել է խաղաղության ծրագրի 20 կետերի բովանդակությունը

Մոսկվայի և Կիևի միջև խաղաղություն հաստատելուն ուղղված ծրագիրը, որն Ուկրաինան, ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են,…

43 minutes ago

Ազատ եք․ որ բենզինն ուզում եք, կարող եք գնել. Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն անդրադարձել է Ադրբեջանից ներկրված բենզինին։ Նա նշել է, որ պրեմիում…

56 minutes ago

Կրեմլը չի մեկնաբանի ԱՄՆ-ի հետ բանակցությունների արդյունքները

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը բրիֆինգի ընթացքում հայտնել է, որ Կրեմլը մտադիր չէ մեկնաբանել…

1 hour ago

2025 թվականին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 814 818․ ՊԵԿ

Հարկ վճարողների կողմից 2025 թվականի նոյեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների…

2 hours ago

Սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում՝ ձյան տեսքով

Երևանում դեկտեմբերի 24-ի ցերեկը, 25-26-ին, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 27-28-ին սպասվում են…

2 hours ago