Լրահոս 24/7

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ պատվիրակությանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ խորհրդում ֆրանսիական նախագահության ներկայացուցիչ, Ֆրանսիայի նախագահի գրասենյակի խորհրդական Իզաբել Դյումոնի և Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի ղեկավարած պատվիրակությանը: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են 44-օրյա պատերազմի հետևանքով Հարավային Կովկասի տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի լիցքաթափմանն ու կայունության ապահովմանն ուղղված քայլերին:

Մտքեր են փոխանակվել Սոչիում ՌԴ նախագահի, ինչպես նաև Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահի ու Ֆրանսիայի նախագահի միջնորդությամբ կայացած հանդիպումների արդյունքների ու ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման վերաբերյալ:Ընդգծվել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ գործընթացի լիարժեք գործարկման և համանախագահների գործունեության ակտիվացման անհրաժեշտությունը:

Հիշեցնենք, որ Իզաբել Դյումոնի և Տոյվո Կլաարի ղեկավարած պատվիրակությունը Հայաստան այցելելուց առաջ եղել է Ադրբեջանում: Երեկ նրանց ընդունել էր Ադրբեջանի նախագահ Իլհա, Ալիևը։

Այսօր ԵՄ պատվիրակության հետ հանդիպել են նաև Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ու արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Թիվ 1

Recent Posts

2025 թվականին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 814 818․ ՊԵԿ

Հարկ վճարողների կողմից 2025 թվականի նոյեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների…

4 minutes ago

Սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում՝ ձյան տեսքով

Երևանում դեկտեմբերի 24-ի ցերեկը, 25-26-ին, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 27-28-ին սպասվում են…

20 minutes ago

Քննարկվել են Հայաստանից Միացյալ Նահանգներ գյուղատնտեսական մթերքներ արտահանմանն առնչվող հարցեր

ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանը հյուրընկալել է Անկարայում ԱՄՆ դեսպանատան գյուղատնտեսական հարցերով (USDA) առևտրային ներկայացուցիչ Ռիշան…

37 minutes ago

Մոսկվան քննարկում է Ադրբեջանով ՀՀ պարարտանյութեր մատակարարելու հնարավորությունը. Օվերչուկ

Ադրբեջանի միջոցով Հայաստան հացահատիկի մատակարարումներից բացի, Ռուսաստանը քննարկում է պարարտանյութեր մատակարարելու հնարավորությունը։ Ուսումնասիրվում է նաև…

1 hour ago

Հին կաղապարներից պետք է ձերբազատվենք, որ լինի ու մնա մեր պետությունը

Մեր պատկերացումները մեր հարեւանների, մեր տարածաշրջանի ու մեր մասին հայտնի են։ Հարյուր տարուց ավելի է…

2 hours ago

Ո՞ր օրը կկայանան խորհրդարանական ընտրությունները. Վ. Հովակիմյանի պարզաբանումը

2027 թվականից կմեկնարկի ԿԸՀ վարչական շենքի կապիտալ նորոգումը։ Լրագրողների հետ ընթացող հանդիպմանը հայտարարեց հանձնաժողովի նախագահի…

2 hours ago