

Փաստաթղթերը, որոնք ԱՄՆ Պետդեպարտամենտը պատրաստել Էր Ժնևի հանդիպման համար, «կարդալ հնարավոր չէ», և Ռուսաստանն արդեն արձագանքել է դրանց: Հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ժնևում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ բանակցություններից հետո։
ՌԴ արտգործնախարարի խոսքով՝ Ռուսաստանն ԱՄՆ-ից լսել է որոշ փաստարկների կրկնություններ դաշինքների, ռազմական միությունների ընտրության ազատության վերաբերյալ։
Ռուսաստանն ի պատասխան ներկայացրել է մի շարք փաստաթղթեր այնպիսի քայլերից խուսափելու անհրաժեշտության մասին, որոնք կամրապնդեն մի պետության անվտանգությունը՝ ի վնաս այլ երկրների անվտանգության:
Լավրովը նշել է, որ ամերիկացի գործընկերը գոհ է մնացել կարծիքների փոխանակումից։ Դա կօգնի նրանց հաջորդ շաբաթ գրավոր արձագանքել անվտանգության վերաբերյալ ռուսական առաջարկներին:
Սերգեյ Լավրովը նաև ընդգծել է` ԱՄՆ-ն Ժնևի բանակցություններում ընդունել է, որ Ռուսաստանը սպառազինություն է տեղակայում սեփական տարածքում:2021 թվականի վերջին Ռուսաստանը ԱՄՆ-ի հետ պայմանագրի և անվտանգության երաշխիքների վերաբերյալ ՆԱՏՕ-ի հետ համաձայնագրի նախագծեր հրապարակեց։
Մոսկվան մասնավորապես պահանջում էր, որ ՆԱՏՕ-ի ռազմական ուժերը դադարեցնեն ռազմաբազաներ կառուցել հետխորհրդային երկրներում, Ուկրաինային չմիացնեն դաշինքին, հրաժարվեն արևելքի ուղղությամբ հետագա ընդլայնումից:Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններ կայացան ժնևում հունվարի 9-ին և 10-ին: Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի առանձին նիստն անցկացվեց Բրյուսելում հունվարի 12-ին, սակայն այն արդյունք չտվեց։
Մեզ կարող եք հետևել նաև Instagram-ում։
2027 թվականից կմեկնարկի ԿԸՀ վարչական շենքի կապիտալ նորոգումը։ Լրագրողների հետ ընթացող հանդիպմանը հայտարարեց հանձնաժողովի նախագահի…
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. «2026-ի փետրվարին ԱՄՆ փոխնախագահ…
Ռուսաստանը ծրագրում է Լուսնի վրա էլեկտրակայանի ստեղծում, որի շինարարությունը նախատեսվում է ավարտել մինչև 2036 թվականը.…
ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի նկատմամբ իշխանության հետապնդումներն…
Ձերբակալվել է ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանը. այս մասին հայտնում են հակակոռուպցիոն կոմիտեից։ «ՀՀ…
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը Սպիտակ տանը հանդիպում է ունեցել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի…