Լրահոս 24/7

Ո՞ր օրը կկայանան խորհրդարանական ընտրությունները. Վ. Հովակիմյանի պարզաբանումը

2027 թվականից կմեկնարկի ԿԸՀ վարչական շենքի կապիտալ նորոգումը։ Լրագրողների հետ ընթացող հանդիպմանը հայտարարեց հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնող Վահագն Հովակիմյանը՝ անդրադառնալով մամուլի սրահում փակցված էկրանից եկող դզզոցին։

Նրա խոսքով, էկրանը մոտ ապագայում փոխել չեն կարող, բայց հիմնանորոգման ծախսերը նախատեսված են 2027-2028 թվականների բյուջեում։

«Հուսով եմ, որ այդ ժամանակ ավելի ժամանակակից տեխնիկայով վերազինված կլինի մամուլի սրահը»,-նշեց նա։

Անդրադառնալով բուն ասելիքին՝ հաջորդ տարի սպասվող ընտրություններին, Հովակիմյանը նշեց, որ խորհրդարանական ընտրությունները, ըստ Սահմանադրության կարգավորումների, պետք է անցկացվեն հունիսի 2-12-ի միջակայքում, հստակ օրը նշանակելու է Հանրապետության նախագահը։

«Գիտեք, նախագահի հրամանագիրը դեռ չկա, բայց բոլորը ընտրությունների հստակ օրն արձանագրած այսպես ասած ընթանում են առաջ, այդ օրն է հունիսի 7-ը։ Ինչո՞վ է դա պայմանավորված։ Իմ նշած ժամանակահատվածում միակ կիրակին հունիսի 7-ն է։ Եթե նախագահը ոչ աշխատանքային օր նշանակի, այսպես ասած շղթայական կարգավորումների անհրաժեշտություն կառաջանա»,-ասաց նա։

Նրա խոսքով, այս ընտրություններում կիրառվելու են մոնիտորինգի ու վերահսկողության մի շարք գործիքներ՝ մասնակիցների ֆինանսավորման գործընթացի վերահսկողությունն ավելի պատշաճ ու ժամանակակից գործիքակազմերով իրականացնելու համար։

«ԿԸՀ-ն միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ մոնիտորինգային ծրագրեր է կիրառելու, որոնք մեզ հնարավորություն կտան համացանցում տեղի ունեցող քարոզչությունն ավելի փաստարկված ու հնարավորինս ընդգրկուն մոնիտորինգի ենթարկել»,-ասաց Հովակիմյանը։

Թիվ 1

Recent Posts

Նախորդ տարվա համեմատ ՀՆԱ-ն աճել է 7.2%-ով

ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…

1 hour ago

Պահովագրության համակարգի երեք կողմից և ոչ մեկի օպտիմալ շահը չպետք է ստորադասվի․ Ավանեսյան

Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…

1 hour ago

Իրանը պաշտոնական ազդանշան է ուղարկում ոչ միայն ՄԱԿ-ին, այլև տարածաշրջանի բոլոր երկրներին․ Զաքարյան

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ըստ «The New York Times»-ի պենտագոնյան աղբյուրի,…

2 hours ago

Ռուբեն Վարդանյանը ձայնային հաղորդագրություն է թողել Բաքվի դաժան «դատավճռից» հետո

Դատավճռից հետո ընտանիքի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր…

3 hours ago

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

22 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

22 hours ago