

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը պատվոգիր է հանձնել «Հայկական Կարմիր խաչի» ընկերության գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանին՝ Հայաստանի մարզերում և Երևանում COVID-19-ի դեմ պատվաստումների գործընթացին աջակցելու, կամավորների միջոցով հանրության իրազեկման աշխատանքները կազմակերպելու համար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
«Շատ կարևոր էր «Հայկական Կարմիր խաչի» աջակցությունը՝ պատվաստումների գործընթացի կազմակերպման արդյունավետության բարձրացման գործում: Մենք զգացինք, որ մենակ չենք, և ընկերությունը կանգնած է պետության կողքին: Առանձնահատուկ ուզում եմ նշել կամավորների նվիրվածությունը: Տպավորված ենք, թե ինչ մեծ արագությամբ նրանք կազմակերպված ձևով Ազատության հրապարակը վերածեցին պատվաստման կետի և, թե որքան սրտացավ էին վերաբերվում պատվաստվողներին: Շատ շնորհակալ ենք համագործակցության համար, քանի որ, եթե մենք այսօր ասում ենք, որ բնակչության մեծամասնությունը ստացել է պատվաստման առաջին դեղաչափը, այստեղ դուք ունեցել եք ձեր ներդրումը», – հանձնելով պատվոգիրը նշել է Լենա Նանուշյանը:
ՀԿԽԸ գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանն առողջապահության նախարարի առաջին տեղակալին է ներկայացրել ընկերության գործունեության ռազմավարական ուղղությունները և դրանց փոխկապակցվածությունը՝ աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպման տեսանկյունից, մասնավորապես՝ սոցիալ-առողջապահական ուղղությամբ իրականացվող ծրագրերը:
«Շնորհակալ եմ արդյունավետ համագործակցության համար: ՀԿԽԸ-ն՝ որպես աջակցող կառույց կառավարությանը մարդասիրական ոլորտում մշտապես կանգնած է ձեր կողքին՝ մոբիլիզացնելով մարդկային և ֆինանսական ռեսուրսներ և աջակցելով այն ուղղություններում, որտեղ մեր կարիքը կա», – ասել է Աննա Եղիազարյանը՝ հավելելով. «Այս պատվոգիրը շատ պարտավորեցնող է և ոգևորող՝ հատկապես մեր կամավորների համար»:
Քննարկվել են նաև հետագա համագործակցության հարցեր՝ պատվաստումների վերաբերյալ առավել թիրախային իրազեկման, Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնում պալիատիվ խնամքի կազմակերպման, հոգեբանական ծառայության կարևորության և այլ թեմաներով: ՀԿԽԸ գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանը Լենա Նանուշյանին նվիրել է «Հարյուր տարվա մարդասիրություն» գիրքը՝ նվիրված ՀԿԽԸ գործունեության 100-ամյակին:
Մեզ կարող եք հետևել նաև Instagram-ում։
Հայէկոնոմբանկը «Հայաստան» համահայկական հիմնադրամի մեկնարկած «Հայրենիք և հավերժություն» դրամահավաք-արշավի շրջանակում 50 մլն դրամ է հատկացրել…
«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը. 2026թ. հունվար–փետրվարին Հայաստան կայցելի ԱՄՆ մեծ պատվիրակություն՝…
Ադրբեջանում գերեվարված Վագիֆ Խաչատրյանը հոսպիտալացվել է։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Դեկտեմբերի 22-ին 70-ամյա…
Առողջության համընդհանուր ապահովագրության փոխհատուցմամբ բուժօգնություն կարելի է ստանալ թե՛ պետական, թե՛ մասնավոր բուժհաստատություններում՝ ապահովագրության վկայագրով:…
2026թ. բյուջեն մեր նախորդ մի քանի տարիների աշխատանքի տրամաբանական արդյունք է, և 2026թ․, ինչպես մեր…
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն անդրադարձել է իր պաշտոնանկության մասին մամուլում շրջանառվող լուրերին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Դավիթ…