Լրահոս 24/7
21.01.2022

Նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո մինչև 2022 թ. հունվարի 1-ը Ադրբեջանի ԶՈՒ-ն կատարել է 69 հանցագործություն. Արցախի դատախազություն

Նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո մինչև 2022 թ. հունվարի 1-ը Ադրբեջանի ԶՈՒ-ն կատարել է 69 հանցագործություն. Արցախի դատախազություն

2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից մինչև 2022 թ. հունվարի 1-ը Ադրբեջանի կողմից արցախահայության դեմ ուղղված հանցավոր ոտնձությունների դեպքերի վերաբերյալ: «2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո՝ մինչև 01.01.2022 թվականը, Արցախի Հանրապետության վերահսկողության տակ գտնվող հայկական բնակավայրերին հարակից հատվածներում տեղակայված ադրբեջանական զինված ուժերի կողմից արցախահայության նկատմամբ կատարվել է 69 հանցագործություն, որոնց կապակցությամբ հարուցվել է ընդհանուր 54 քրեական գործ: Ընդհանուր առմամբ արձանագրվել է սպանության 5 հանցավոր դեպք (քաղաքացիական անձանց սպանության՝ 3 դեպք), սպանության փորձի՝ 28 (որից 19-ը` ուղղված զինվորականների դեմ), ահաբեկչական գործողության՝ 1, հրազենի գործադրմամբ գույքի ոչնչացման՝ 16 (որից 10-ը` ռազմական գույքի ոչնչացում կամ վնասում), գույքի ոչնչացման ու վնասման փորձի՝ 5, գողության՝ 3, կողոպուտի՝ 2, գերեզմանները ոչնչացնելու՝ 3, խոշտանգման՝ 4, սպանության սպառնալիք տալու և մարդու առևանգման՝ 1-ական դեպքեր: Սպանվել է 3 քաղաքացիական անձ և 10 զինվորական, սպանության փորձի ենթարկվել 77-ը (50 զինվորական), տարբեր աստիճանի հրազենային վիրավորում է ստացել 37 անձ (28 զինվորական), ֆիզիկական բռնության է ենթարկվել 8-ը, սպանության սպառնալիքի` 2-ը: Արցախցիների սեփականության իրավունքի դեմ ուղղված հանցավոր ոտնձգությունների հետևանքով հափշտակությամբ (գաղտնի և բացահայտ) ֆիզիկական անձանց պատճառվել է 17 710 000 դրամի գույքային վնաս (հափշտակվել են խոշոր եղջերավոր անասուններ և մեկ տրանսպորտային միջոց): Գույքի դիտավորյալ ոչնչացմանը կամ վնասմանն ուղղված հանցավոր դիտավորության իրագործման հետևանքով խոցվել կամ թիրախավորվել է 9 բնակելի տուն, 3 գյուղատնտեսական տեխնիկա, 9 տրանսպորտային միջոց (7-ը` ռազմական), շինարարական 2 տեխնիկա, հրկիզվել է 3 այգի ու ցանքատարածք, հրազենի գործադրմամբ հեռահար թիրախավորվել է խոշոր եղջերավոր անասունների 1 խմբաքանակ, պատճառվել առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս: Թվարկված դեպքերից բացի, 2020 թ. նոյեմբեր ամսից առ այսօր Ստեփանակերտ քաղաքի, Ասկերանի, Մարտունու և Շուշիի շրջանների գյուղերի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերից պարբերաբար տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակոցներ են արձակվում մոտակա հայկական բնակավայրերի ուղղությամբ կամ օդ, որի հետևանքով հաճախ գնդակները թափվում են բնակարանների տանիքներին կամ բակերում, խոցում բնակելի տների և այլ շինությունների պատերը: Ներկայացված տվյալները փաստում են, որ եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանը պարբերաբար խախտում է «Հայտարարության» 1-ին կետում նշված` «կրակի ու ռազմական գործողությունների լիակատար դադարեցման» պայմանը, որի հետևանքով սպանվում են մարդիկ, խախտվում և ճնշվում են մարդու գոյության ու ապրելու համար անհրաժեշտ պարզագույն իրավունքներ: Ադրբեջանի ահաբեկչական ու ցեղասպան գործողությունների ընդարձակումը զսպող գործոններ շարունակում են դարձյալ մնալ հայ զինվորը և ռուսական խաղաղապահ ուժերը»,- ասված է Արցախի Հանրապետության դատախազության հաղորդագրության մեջ

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է