Լրահոս 24/7

Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի դեսպանին

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր ընդունել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Այս մասին տեղեկացնում է նախարարության ֆեյսբուքյան էջը:

Երկուստեք հաջողված և արդյունավետ է գնահատվել երկրների միջև գործակցությունը, երկարամյա հարաբերությունների զարգացումն ու երկկողմ կապերի շարունակական ակտիվացումը:

Նախարարն անդրադարձել է «Քովիդ-19»-ի համավարակով պայմանավորված իրավիճակին, նոր ալիքի բռնկմանը` վնասակար հետևանքներով, համավարակի տարածման դեմ կանխարգելիչ միջոցառումներին ու պատվաստումների ակտիվ գործընթացին:

Բոլատ Իմանբաևը շնորհակալություն է հայտնել հայ գործընկերներին Հայաստանում «Քովիդ-19» համավարակի դեմ տարվող աշխատանքները հավուր պատշաճի կազմակերպելու, ինչպես նաև առաջացած խնդիրներին արագ արձանգանքելու համար:

«Շատ եմ կարևորում հայ-ղազախական գործակցությունը, որով երկկողմ բարեկամական հարաբերություններն է՛լ ավելի կամրապնդվեն նոր հեռանկարների, նոր հնարավորությունների և համատեղ ծրագրերի իրականացման ճանապարհին»,-ասել է Անահիտ Ավանեսյանը:

Դեսպանը ներկայացրել է, որ Ղազախստանն արդեն իսկ «Քովիդ-19»-ի  դեմ պատվաստանյութի արտադրություն ունի և պատրաստակամություն է հայտնել քննարկելու Հայաստանին տրամադրելու հնարավորության հարցը:

Թիվ 1

Recent Posts

Հայէկոնոմբանկը 50 մլն դրամ է նվիրաբերել Սպանդարյան ջրանցքի վերակառուցմանը

Հայէկոնոմբանկը «Հայաստան» համահայկական հիմնադրամի մեկնարկած «Հայրենիք և հավերժություն» դրամահավաք-արշավի շրջանակում 50 մլն դրամ է հատկացրել…

10 hours ago

Ամերիկյան ներգրավվածությունը հնարավորություն է՝ ՀՀ-ն դարձնելու կապի, վստահության և անվտանգության հանգույց

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը. 2026թ. հունվար–փետրվարին Հայաստան կայցելի ԱՄՆ մեծ պատվիրակություն՝…

12 hours ago

Ադրբեջանում գերեվարված Վագիֆ Խաչատրյանը հոսպիտալացվել է

Ադրբեջանում գերեվարված Վագիֆ Խաչատրյանը հոսպիտալացվել է։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Դեկտեմբերի 22-ին 70-ամյա…

12 hours ago

Նախարարն անդրադարձել է առողջության համընդհանուր ապահովագրության վերաբերյալ ստացած հարցերին

Առողջության համընդհանուր ապահովագրության փոխհատուցմամբ բուժօգնություն կարելի է ստանալ թե՛ պետական, թե՛ մասնավոր բուժհաստատություններում՝ ապահովագրության վկայագրով:…

12 hours ago

Ոլորտ չկա, որտեղ թռիչքաձև հաջողություններ չեն արձանագրվել. Տիգրան Ավինյան

2026թ. բյուջեն մեր նախորդ մի քանի տարիների աշխատանքի տրամաբանական արդյունք է, և 2026թ․, ինչպես մեր…

13 hours ago

Շիրակի մարզպետը չի հերքում՝ իր պաշտոնանկության մասին քննարկումներ եղել են

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն անդրադարձել է իր պաշտոնանկության մասին մամուլում շրջանառվող լուրերին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Դավիթ…

13 hours ago