Կեմերովոյի մարզի Լենինսկ-Կուզնեցկի քաղաքում գտնվող «Կոմսոմոլեց» հանքահորից ավելի քան 50 հանքափորի են տարհանել:
Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով արտակարգ ծառայությունների ներկայացուցչին։ Գործակալության զրուցակցի խոսքով՝ հանքի աշխատանքը դադարեցվել է։
Պատճառը օդափոխման համակարգի հետ կապված խնդիրներ են։














