Լրահոս 24/7
22.01.2022

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը 2021-ին ընթացք է տվել շուրջ երկուսուկես միլիոն կատարողական վարույթի

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը 2021-ին ընթացք է տվել շուրջ երկուսուկես միլիոն կատարողական վարույթի

2021 թվականին հաշվետու ժամանակահատվածում Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից ընթացք է տրվել շուրջ երկուսուկես միլիոն կատարողական վարույթի, որը նախորդ տարվա համադրելի ցուցանիշից ավելի է մոտ մեկ միլիոն կատարողական վարույթով:

Այս մասին արձանագրվել է հունվարի 21-ին տեղի ունեցած Ծառայության՝ 2021 թվականի գործունեության ամփոփման հաշվետու նիստին, որին ներկա է եղել նաև Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը։

Ներկայացվել են հաշվետու ժամանակահատվածում Ծառայության տարբեր ստորաբաժանումների կողմից իրականացված աշխատանքները, կատարողական տարբեր վարույթներով բռնագանձումների ծավալները, գույքային և ոչ գույքային բնույթի կատարողական գործողությունների ցուցանիշները։

Հայտնի է դարձել, որ 2021 թվականին պետբյուջեի, իրավաբանական և ֆիզիկական անձանց օգտին բռնագանձվել է ավելի քան 42 միլիարդ դրամ, որը նախորդ տարվա համադրելի ցուցանիշից ավելի է շուրջ 26%-ով.

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, դիմելով հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցներին, նշել է․ «Եթե ուզում ենք Հայաստանում ունենալ արդարություն, դատարաններին հավասար կամ երբեմն նույնիսկ դատարաններից շուտ պետք է բարեփոխումներ լինեն Հարկադիր կատարման ծառայությունում։ Ես ուզում եմ սա շեշտել՝ նաև ցույց տալով մի թիվ, որը կարծում եմ ձեր չարչարանքի և փայլուն աշխատանքի արդյունքն է 2021 թվականին, որ միան ձեր կատարողական վարույթների ճիշտ աշխատանքի արդյունքում պետությունն ստացել է անցյալ տարի 600 միլիոնից ավել շահույթ։ Խոսքը միայն շահույթի մասին չէ, այդ թիվը նաև քաղաքացիների բավարարված իրավունքի արդյունքն է»։

Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանն էլ խիստ դրական է գնահատել հաշվետու տարում Ծառայության կողմից կատարված աշխատանքը՝ հաշվի առնելով հաշվետու տարվա համապետական լրջագույն մարտահրավերները, հետպատերազմական սոցիալ-քաղաքական մթնոլորտը, առողջապահական վիճակը և մի շարք այլ հանգամանքներ։

«Ծառայության 2021թ․ գործունեության արդյունքները կարող են գնահատվել խիստ դրական հատկապես նախորդ տարիների արդյունքների հետ համադրության մեջ։ Չեմ կարող չարձանագրել, որ այսօր մեր կողմից արձանագրված ցուցանիշները հիմնականում ձեռք են բերվել մեր ծառայակիցների մասնագիտական էնտուզիազմի և զինծառայողին բնորոշ կարգապահության ու պատասխանատվության բարձր զգացումի շնորհիվ։ Բազմիցս առիթ են ունեցել արձանագրելու, և հաշվետու տարին էլ բացառություն չէ, որ հարկադիր կատարման ենթակա ակտերի փաստացի կատարման ցուցանիշը տատանվում է 5-20 տոկոսի սահմաններում։ Ռազմավարական խնդիր է տվյալ ցուցանիշի շեշտակի բարձրացումը»։

Տարեկան ամփոփիչ խորհրդակցութան ժամանակ առանձնահատուկ կարևորվել է տեխնոլոգիական նորագույն գործիքների կիրառմամբ կատարողական վարույթներին առնչվող տեղեկատվության մատչելիության ապահովումն ու քաղաքացիներին մատուցվող էլեկտրոնային ծառայությունների որակի շարունակական բարձրացումը։ Քննարկվել են նաև Ծառայության գործունեության արդյունավետության բարձրացմանը և կատարողական ցուցանիշների բարելավմանն ուղղված հիմնական միջոցառումները։ Ծառայության ստորաբաժանումների ղեկավարներին տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ նկատելի խախտումներն ու բացթողումները վերացնելու ուղղությամբ։

Տարվա ընթացքում ծառայողական պարտականություններն ու առաջադրանքները պատշաճ կատարելու, ինչպես նաև բարեխիղճ աշխատանքի համար Գխավոր հարկադիր կատարողի հրամանով և Արդարադատության նախարարի համաձայնությամբ արտահերթ կոչումներ են  շնորհվել 4 ծառայողի։ Խրախուսական պարգևներ են հանձնվել նաև Ծառայության մի շարք աշխատակիցների։

Ձևավորված ավանդույթի համաձայն՝ տարեկան գործունեության ցուցանիշներով ընտրվել են լավագույն բաժինները։ «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կենտրոնական մարմնի լավագույն բաժին» և «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության տարածքային լավագույն բաժին» ամենամյա փոխանցիկ մրցանակները  համապատասխանաբար հանձնվել են Ծառայության ֆինանսական բաժնին, Արագածոտնի և Արմավիրի մարզային բաժնին։

Կառույցի ղեկավարը շնորհավորել է լավագույն բաժնի կոչմանն արժանացած ստորաբաժանումներին՝ նշելով, որ այս մրցանակներն ավելի պարտավորեցնող են բաժնի կողմից արձանագրված ցուցանիշները բարելավելու առումով:

Հաշվետու խորհրդակցությանը հաջորդել է նորանշանակ 8 հարկադիր կատարողների երդման և ծառայողական վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը: Համալրելով Ծառայության սպայական կազմի շարքերը՝ հարկադիր կատարողները երդվել են հավատարմորեն ծառայել Հայաստանի Հանրապետության ժողովրդին՝ անվերապահորեն և բարեխղճորեն կատարելով իրենց ծառայողական պարտականությունները:

Գլխավոր հարկադիր կատարողը շնորհավորել է նորանշանակ հարկադիր կատարողներին՝ նրանց մաղթելով հաջողություն, պատասխանատվության բարձր գիտակցում և նվիրվածություն՝ անշեղորեն կատարելու ծառայողական պարտականությունները։ 

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է