Լրահոս 24/7

Ի՞նչ է նախատեսվում ՀՀ նախագահի հրաժարականի դեպքում. Ալեն Սիմոնյանը հայտարարություն արեց

Ազգային ժողովի այսօրվա նիստի օրակարգային հարցերից անցնելուց առաջ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի առնչությամբ:Հայտնել էինք, որ երեկ ՀՀ նախագահն իր պաշտոնից ազատվելու դիմում է ստորագրել:

«Համաձայն ՀՀ Սահմանադրության 142-րդ հոդվածի և ԱԺ կանոնակարգ օրենքի 147 հոդվածի առաջին մասիՙ ՀՀ նախագահը հրաժարականի դիմում է ներկայացրել: ԱԺ կանոնակարգ օրենքի 147 հոդվածի երկրորդ մասին համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո մեկ շաբաթվա ընթացքում համապատասխան պաշտոնատար անձը գրավոր դիմումով հետ է վերցնում իր դիմումը, ապա ԱԺ նախագահն այդ մասին հայտարարությամբ է հանդես գալիս»,-ասաց Սիմոնյանը:

Սակայն եթե նախագահը մեկ շաբաթվա ընթացքում հետ չվերցնի իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կկազմվի արձանագրություն, որը պետք է ստորագրի և հրապարակի ԱԺ նախագահը: Սիմոնյանը նշեց` այդ արձանագրության ստորագրման պահից նախագահի հրաժարականն ընդունված կհամարվի:

Թիվ 1

Recent Posts

Մասկն այսօր կներկայացնի առաջին ռոբոտաքսին

Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկն այսօր կներկայացնի երկար սպասված ռոբոտաքսին։ Ըստ մտահղացման՝ դա կլինի ամբողջովին ինքնավար…

48 mins ago

Հսկայական գիսաստղ է մոտենում Երկիր մոլորակին

Tsuchinshan-Atlas անվանումով հսկայական գիսաստղ է մոտենում Երկիր մոլորակին։ Նրան հնարավոր կլինի տեսնել երկու-երեք շաբաթ՝ վաղը…

51 mins ago

Արշակյանը ներկայացրել է հայկական կողմի առաջարկները

Հակոբ Արշակյանն առցանց մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովների նիստերին: «ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Անկախ պետությունների…

52 mins ago

17-ամյա տղաները ձերբակալվել են

Երևան քաղաքի պարեկները հոկտեմբերի 9-ի գիշերը՝ ժամը 23-ին, Բադալ Մուրադյան փողոցում «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենայով երթևեկության…

1 hour ago

Թուրքիան, Ռուսաստանը եւ Իրանը կընդունեն իրողությունները. Աթանեսյան

Հոկտեմբերի 8-ին Թուրքիայի Ազգային մեծ ժողովում անցկացվել են դռնփակ քննարկումներ՝ կապված Գազայի հատվածում եւ Լիբանանի…

2 hours ago

Կառլ 3-ը չի մասնակցի COP29-ին. Աթանեսյան

Բաքվի իշխանական լրատվամիջոցը, հղելով Sky News հեռուստաալիքին, հայտնում է, որ Մեծ Բրիտանիայի թագավոր Կառլ 3-ը…

2 hours ago