Լրահոս 24/7

Հետեւողական եմ լինելու ու չեմ խուսափելու գնահատականներ տալու առումով․ Քրիստինե Գրիգորյան

Մարդու իրավունքների պաշտպանի` իշխանության թեկնածու Քրիստինե Գրիգորյանը խոստանում է ընտրվելու պարագայում չխուսափել տարբեր բարձր ամբիոններից հնչող ատելության խոսքի վերաբերյալ գնահատականներ տալուց: Գրիգորյանն այս մասին վստահեցրեց ԱԺ այսօրվա նիստի ժամանակ, որտեղ քննարկվում է ՄԻՊ ընտրության հարցը:Նշենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը Քրիստինե Գրիգորյանին հիշեցրեց, որ նա ասել էՙ ատելության խոսքի դեմ սկզբունքային դիրքորոշում ունի, սակայն ԱԺ ամբիոնից վերջին երեք տարիներին հնչել են բավական անթույլատրելի հայտարարություններ, որոնք պարունակել են ատելության խոսք:

«Մասնավորապես, «շնաբարո դուրսպրծուկներ», «վզից բռնելու ենք, շպրտենք դուրս» արտահայտությունները: Խնդրում եմ Ձեր հստակ դիրքորոշումը հայտնել նման վարքագծի վերաբերյալ, տալ հստակ գնահատական»,-ասաց Ղազինյանը:

«Ես հետևողական եմ լինելու ու չեմ խուսափելու գնահատականներ տալու առումով: Կարծում եմ, որ հանրային դերակատարները պետք է մեծ հոգածությամբ վերաբերվեն այն մթնոլորտին, որի պատասխանատուն բոլորս ենք»,–պատասխանեց Գրիգորյանը:

Նրա խոսքով` ատելության խոսքի, հարգանքի, քաղաքակիրթ բանավեճի նշաձողը բոլորի ձեռքում է ու բոլորը պետք է բարձր պահեն այդ նշաձողը: Գրիգորյանը խոստացավ նաև հետամուտ լինել ՄԻՊ-երի բոլոր զեկույցներում հրապարակված խախտումները վերացնելու հարցում:

Թիվ 1

Recent Posts

Հայաստանը կլիմայական ռիսկերը կառավարելու պատասխանատու վերաբերմունք ունի

Նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է ԱՍԳ (Ազգային մակարդակով սահմանված գործողություններ) գործընկերության աջակցման գրասենյակի գլոբալ տնօրենի…

1 min ago

Պուտինն ընդլայնել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով ընդլայնում է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի…

3 mins ago

Վճարի՛ր անկանխիկ, խուսափի՛ր հերթերից՝ վճարելով ավելի ցածր միջնորդավճար. ՆԳՆ

Ներքին գործերի նախարարության բարեփոխումների շրջանակում մեկնարկած թվայնացման գործընթացի արդյունքում ՆԳՆ հաշվառման քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների…

5 mins ago

Կոպիրկինը Շիրակի մարզում է

Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության…

9 mins ago

Անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ վերլուծություն կիրականացվի

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներին՝ քննարկելու Հայաստանում անձնական տվյալների…

24 mins ago

40+10 հազար դրամ աջակցության շահառուների ցանկն ընդլայնվել է

ԼՂ-ից բռնի տեղահանված այն ընտանիքները, որոնք հանդիսացել են ԼՂ առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական…

26 mins ago