Լրահոս 24/7

Ընտրվելու դեպքում Գրիգորյանը կզարգացնի ՊՆ ՄԻ բարեվարքության կենտրոնի հետ գործակցությունը

Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Քրիստինե Գրիգորյանը վստահեցնում է, որ ընտրվելու դեպքում կշարունակի զարգացնել ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի հետ համագործակցությունը։ԱԺ նիստում քննարկվում է ՄԻՊ ընտրության հարցը, և Գրիգորյանն այդ մասին ասաց` պատասխանելով «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի` ՄԻՊ–ի կողմից ԶՈւ–ում վերհանված խնդիրների և բարեփոխումների վերաբերյալ անելիքների հարցին։Գրիգորյանը շեշտեց, որ ՄԻՊ–ի կողմից ԶՈւ–ում վերհանված խնդիրներն ու բարեփոխումները լինելու լավ են հնարավորություն համակարգային ձևով դրանք հասցեագրելու համար։

«ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի հետ շարունակական համագործակցության առիթ եմ ունեցել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության իրականացման ընթացքում։ Գործողությունների ծրագրում հենց այս կենտրոնի առջև մենք խնդիրներ ենք դրել, մասնավորապես կյանքի իրավունքի, խոշտանգման արգելքի, ոչ կանոնադրական հարաբերությունների նկատմամբ կրթական կոմպոնենտ ապահովելու ու նաև ԶՈւ–ում կանանց իրավունքներն ամրապնդելու, իրազեկելու ու կրթություն ապահովելու հարցերը»,– նշեց ՄԻՊ թեկնածուն։

Նա նաև ընդգծեց` տեղյակ է, որ ՄԻՊ–ի և ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի միջև լավ համագործակցություն կա։Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2021 թվականի դեկտեմբերի սկզբին որոշեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրել Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը։ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է 2022 թվականի փետրվարի 23-ին։Հունվարի 21-ին Փաշինյանը Գրիգորյանին ազատեց արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից։

Թիվ 1

Recent Posts

ԱԱԾ-ն գործողություններ է իրականացրել Երևանի թիվ 20 դպրոցում

ԱԱԾ-ն գործողություններ է իրականացրել Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում. տեղեկացրել է Երևանի քաղաքապետի մամուլի…

5 mins ago

Նադալն ավարտում է կարիերան

Իսպանացի թենիսիստ Ռաֆաել Նադալը հայտարարել է պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին։ Իսպանացին 22 տիտղոս է նվաճել…

12 mins ago

Առաջիկա օրերին՝ կարճատև անձրև ու ամպրոպ

Հոկտեմբերի 10-ի ցերեկը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 11-13-ին, 15-ի գիշերը առանձին շրջաններում,…

22 mins ago

Ադրբեջանն ընդդեմ ՀՀ-ի 2 միջպետական հայց է ներկայացրել արբիտրաժային դատարան

Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի 2 միջպետական արբիտրաժային հայց է ներկայացրել Հաագայի մշտական արբիտրաժային դատարան: Sputnik Արմենիային…

28 mins ago

ՌԴ-ն Կիևից հրադադարի պատրաստակամության մասին ազդանշաններ չի ստացել

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը որևէ ազդանշան չի ստացել կրակը…

38 mins ago

Պուտինը ստորագրել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպանի հրաժարականը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպանի հրաժարականը։ Նա նաև ազատվել է Վաշինգտոնում…

48 mins ago