Լրահոս 24/7

Խաչատուր Սուքիասյանը՝ Արմեն Սարգսյանի հրաժարականի մասին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը ճեպազրույցում պատասխանել է լրագրողների՝  նախագահի հրաժարականի հետ կապված հարցերին։

Նա շեշտել է, որ նախագահը արդեն 4 տարի է, ինչ այդ պաշտոնին է, ուստի նախքան պաշտոն ստանձնելը պետք է Սահմանադրությամբ ծանոթանար իր լիազորություններին։

«Կարող եմ իմ կողմից բացառել, որ եղել են ճնշումներ»,- շեշտել է Սուքիասյանը։

Նա նշել է, որ հնարավոր է հրաժարականը պայմանավորված լինի նաև Արմեն Սարգսյանի անձով։ Ըստ պատգամավորի՝ պետք է հաշվի առնել, թե նա ինչ աստիճան է կապ ունեցել Հայաստանի Հանրապետության հետ։

«Պետք է հաշվի առնել, թե ցանկացած մարդու կապիտալը որտեղ է գտնվում։  Եթե հայ մարդու կապիտալի 90%-ը  այլ երկրում է, ըստ այդմ, պետք է հասկանալ, թե նա ինչքան է վստահում և սիրում իր երկիրը»,- նշել է Սուքիասյանը։

Նա նաև շեշտել է, որ Փաշինյանը լինելով դեմոկրատ առաջնորդ, չի ասել նախագահին՝ գնա կամ մնա։

Նա նաև հետաքրքրվել է, թե  այդ ինստիտուտը 1% օգուտ է տվել երկրին՝ հաշվի առնելով այն ծախսերը, որոնք արվել են դրա վրա։

«Ես ուզում եմ հասկանալ՝ ՀՀ-ին ի՞նչ օգուտ է տվել, թեկուզ ներդրումային քաղաքականության կամ բարեկամ երկրների որոնման առումով։ Նախագահական ինստիտուտը կարող է այդ ամենով զբաղվել»,- եզրափակել է միտքը պատգամավորը։

Թիվ 1

Recent Posts

Մասկն այսօր կներկայացնի առաջին ռոբոտաքսին

Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկն այսօր կներկայացնի երկար սպասված ռոբոտաքսին։ Ըստ մտահղացման՝ դա կլինի ամբողջովին ինքնավար…

3 hours ago

Հսկայական գիսաստղ է մոտենում Երկիր մոլորակին

Tsuchinshan-Atlas անվանումով հսկայական գիսաստղ է մոտենում Երկիր մոլորակին։ Նրան հնարավոր կլինի տեսնել երկու-երեք շաբաթ՝ վաղը…

3 hours ago

Արշակյանը ներկայացրել է հայկական կողմի առաջարկները

Հակոբ Արշակյանն առցանց մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովների նիստերին: «ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Անկախ պետությունների…

3 hours ago

17-ամյա տղաները ձերբակալվել են

Երևան քաղաքի պարեկները հոկտեմբերի 9-ի գիշերը՝ ժամը 23-ին, Բադալ Մուրադյան փողոցում «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենայով երթևեկության…

3 hours ago

Թուրքիան, Ռուսաստանը եւ Իրանը կընդունեն իրողությունները. Աթանեսյան

Հոկտեմբերի 8-ին Թուրքիայի Ազգային մեծ ժողովում անցկացվել են դռնփակ քննարկումներ՝ կապված Գազայի հատվածում եւ Լիբանանի…

4 hours ago

Կառլ 3-ը չի մասնակցի COP29-ին. Աթանեսյան

Բաքվի իշխանական լրատվամիջոցը, հղելով Sky News հեռուստաալիքին, հայտնում է, որ Մեծ Բրիտանիայի թագավոր Կառլ 3-ը…

4 hours ago