Լրահոս 24/7
24.01.2022

«Պարոն Ղազինյան, ամենաբարձր պլանկա ունեցող մերժվածն եք». ՔՊ–ականը կոռեկտության կոչ արեց

«Պարոն Ղազինյան, ամենաբարձր պլանկա ունեցող մերժվածն եք». ՔՊ–ականը կոռեկտության կոչ արեց

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը ԱԺ նիստում ՄԻՊ թեկնածուի ընտրության քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանին մեղադրեց ոչ կոռեկտ լինելու մեջ։

Նշենք` իր ելույթում Ղազինյանը շեշտեց, որ սահմանադրությամբ ՄԻՊ–ի համար կա 1 պահանջ` հեղինակություն, և առնվազն մասնագիտական հանրույթը չի ճանաչում իշխանության առաջադրած թեկնածու Քրիստինե Գրիգորյանին։

«Մասնագիտական հանրույթի մոտ դուք չեք վայելում հարգանք և, ասեմ ավելին` չունեք հեղինակություն։ Հետևաբար, ձեր ընտրության պարագայում, ՀՀ–ն ոչ միայն չի ունենա իրական մարդու իրավունքների պաշտպան, այլև լուրջ ռիսկ կառաջանա հաստատված բարձր նշաձողի անկման համար։ Կարող ենք եզրակացնել, որ ձեր ընտրվելու պարագայում, իշխանությունը կստանա անձնական օգտագործման իրավապաշտպան»,– ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը։Հակոբյանն էլ նշեց, որ հարգանքից խոսում է մի մարդ, ով 18 անգամ մերժվել է ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում ընտրության ժամանակ։

«Պարոն Ղազինյան, դուք ամենաբարձր պլանկա ունեցող մերժվածն եք ԱԺ–ում և, ընդհանրապես, կնոջ հետ և նրա մասին խոսելիս խորհուրդ եմ տալիս այլ հռետորաբանություն ընտրել։ Ո՞վ եք դուք, որ գնահատեք մասնագիտական հանրույթի հարգանքն ու հեղինակությունը։ Ձեր միակ ձեռքբերումը ձեր ազգանունն է, որ մասնագիտական հանրույթում բավականին հայտնի է»,– ասաց Հակոբյանը` դիմելով ընդդիմադիր պատգամավորին, ով այդ պահին դուրս էր եկել նիստերի դահլիճից։

ՔՊ–ական պատգամավորը կոռեկտության կոչ արեց Ղազինյանին ու հորդորեց չխոսել նման բառերով ԱԺ ամբիոնից։Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2021 թվականի դեկտեմբերի սկզբին որոշեց Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրել Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը։ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է 2022 թվականի փետրվարի 23-ին։Հունվարի 21-ին Փաշինյանն ազատել է Գրիգորյանին արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է