Լրահոս 24/7

Որևէ մեկի անձնական տվյալների գաղտնիությունը չի խախտվում. Ավանեսյան

«Արմեդ» համակարգը, որի միջոցով իրենց պատվաստված լինելը  QR կոդի միջոցով փաստում են քաղաքացիները, որևէ անձնական տվյալների գաղտնիություն չի խախտում:

Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Հունվարի 22-ից համաձայն նախարարի հրամանի՝ քաղաքացիները այսուհետ հանրային սննդի և ժամանցի վայրեր կարող են մուտք գործել, ներկայացնելով QR կոդը, եթե պատվաստված կամ թեստավորված են կորոնավիրուսային հիվանդության դեմ: Սակայն, որոշակի քննադատություններ են տարածվում, թե այդպիսով խախտվում է մարդկանց անձնական տվյալների գաղտնիությունը:

«Մեր համակարգը, տվյալների շտեմարանը վերջին տարիներին անընդհատ ուժեղացվում է: Թարմացրել ու ստեղծել ենք հավելյալ սերֆերային պահոց, որը կարևոր էլեմենտ է: «Արմեդ» համակարգի տարածմանը համընթաց նոր սերֆերներ ենք ձեռք բերում՝ ապահովելու մեր քաղաքացիների բժշկական տվյալների պաշտպանված և մեկտեղված լինելու խնդիրը»,- ասաց նա:

Ըստ նրա՝ որևէ անձնական տվյալների գաղտնիություն չի խախտվում, քաղաքացին իր կամքով է ցույց տալիս իր հետազոտության տվյալները: «Մեր հավելվածում այնպես է ձևավորված, որ առաջին էջում փաստում է պատվաստված լինելը, քաղաքացին այդ արդյունքը ցույց տալով կարող է օգտվել որոշակի ծառայություններից: Համավարակը ստեղծել է մի իրավիճակ, երբ որ մենք ստիպված ենք որոշակի սահմնափակումների օգնության դիմել և զսպել վարակի տարածումը»,- նշեց Ավանեսյանը:

Անդրադառնալով այն հարցին, իսկ ինչու մոլեր մուտք գործելիս QR կոդի անհրաժեշտություն չկա, առողջապահության նախարարն ընդգծեց՝ ցանկացած սահմանափակում չի կարող միանշանակորեն ընդունվել, բայց մեր կողմից կիրառված սահմանափակումները շատ կարևոր ազդեցություն են ունեցել համավարակը կառավարելու և պատվաստումները խթանելու և հանրային իմունիտետ ստեղծելու հարցում:

COVID-19-ի տարածումը կանխարգելելու համար հունվարի 22-ից հանրային վայրեր այցելելիս ուժի մեջ են մտել մի շարք սահմանափակումներ։ «Մոլերի, սննդի խանութների և առևտրի կենտրոնների համար այդ սահմանափակումները չեն գործում, որովհետև սկզբունք ենք ընտրել, որ հնարավորինս անհրաժեշտ ծառայությունների համար դեռևս չկիրառել այդ սահմանափակումները: Երբ որ մարդիկ միասին ճաշում են, վարակի տարածման հավանականությունը շատ ավելի մեծ է»,- նշեց նախարարը:

Թիվ 1

Recent Posts

Հանրային տրանսպորտից օգտվելիս չվճարելու համար կսահմանվի տուգանք

Հանրային տրանսպորտից օգտվելիս չվճարելու համար կսահմանվի տուգանք: Տուգանքների կիրառումը կիրականացվի ԱԺ-ի կողմից հավանության արժանանալուց հետո:…

1 minute ago

Փաշինյանը մասնակցել է Սպառողների իրավունքների միջազգային օրվան նվիրված միջոցառմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սպառողների իրավունքների միջազգային օրվան նվիրված միջոցառմանը: Միջոցառումն իրականացվել է Մրցակցության…

21 minutes ago

Դեռ վաղ է խոսել համաձայնագրի ստորագրման վայրի մասին. Մամեդով

Դեռ վաղ է խոսել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման վայրի մասին։ Այս մասին…

50 minutes ago

ԵՄ-ն ողջունում է Հայաստանի քայլերը տեքստի վերջնականացման ուղղությամբ

ԵՄ-ն հաղորդագրություն է տարածել, որտեղ ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան հայտարարությունները խաղաղության համաձայնագրի նախագծի…

1 hour ago

24 միլիոն դրամ արժողությամբ բնակարանը վերադարձվել է ՀՀ-ին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում հայտնել է. «#հատիկառհատիկ. Դատարանի վճռով, որպես ապօրինի ձեռքբերված…

1 hour ago

Պուտինը Ուիտքոֆի միջոցով նոր ազդանշաններ է ուղարկել Թրամփին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտքոֆի հետ.…

2 hours ago