ՆԱՏՕ-ն ուժեղացնում է իր ներկայությունը Արևելյան Եվրոպայում Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրության ֆոնին, ինչպես նաև ուժերը պատրաստականության վիճակի է բերում։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ տեղեկությունը նշված է դաշինքի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
«ՆԱՏՕ-ի դաշնակիցները պատրաստության են բերում ուժերն ու լրացուցիչ նավեր և ռազմական ինքնաթիռներ են ուղարկում Արևելյան Եվրոպայում տեղակայման վայրեր՝ այդպիսով ուժեղացնելով զսպումն ու պաշտպանությունը՝ Ուկրաինայում ու դրա շուրջ Ռուսաստանի ուժերի ավելացման ֆոնին», – նշված է հաղորդագրության մեջ:Այսպես, Դանիան ֆրեգատ է ուղարկում դեպի Բալթիկա ու չորս հատ F-16 կործանիչներ՝ դեպի Լիտվա, Իսպանիան նավեր է ուղարկում ու մտածում է Բուլղարիա կործանիչներ ուղարկելու մասին։ Ֆրանսիան հայտարարել է Ռումինիա ուժեր տեղափոխելու պատրաստակամության մասին, Նիդեռլանդները՝ երկու հատ F-35 կործանիչ է ուղարկում Բուլղարիա ու նավերն ու ցամաքային ուժերը բերում է մարտական պատրաստության: Իսկ ԱՄՆ-ն ուսումնասիրում է դաշինքի արևելյան թեւում ռազմական ներկայության ընդլայնման հնարավորությունը։
2021 թվականի վերջին Ռուսաստանը ԱՄՆ-ի հետ պայմանագրի և ՆԱՏՕ-ի հետ անվտանգության երաշխիքների մասին համաձայնագրի նախագծեր հրապարակեց։ Մոսկվան մասնավորապես պահանջում էր, որ ՆԱՏՕ-ի ռազմական ուժերը դադարեցնեն ռազմաբազաներ կառուցել հետխորհրդային երկրներում, Ուկրաինային չմիացնեն դաշինքին, հրաժարվեն դեպի արևելք հետագա ընդլայնումից:Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններ կայացան Ժնևում հունվարի 9-ին և 10-ին: Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի առանձին նիստն անցկացվեց Բրյուսելում հունվարի 12-ին, սակայն այն արդյունք չտվեց։
Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել ԱԺ «Հայաստան» խմբակցության՝ Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագծին, որով առաջարկվում էր…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է գյուղատնտեսական ապահովագրության թեմային՝ նշելով, որ սա գաղափարախոսական հարց է։…
Բիշքեկում Ղրղզստանի և Տաջիկստանի նախագահներ Սադիր Ժապարովն ու Էմոմալի Ռահմոնը պետական սահմանի մասին համաձայնագիր են…
Եվրոպական խորհրդարանի մարտի 12-ի լիագումար նիստում քննարկվեց Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների նկատմամբ շինծու դատավարությունների…
Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրել է. «Թարմ ուղեղով՝ դառը սուրճի հետ Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել…
«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. «Բաքվում պահվող հայ գերիների հարցը բացահայտում է…