Լրահոս 24/7
24.01.2022

Գեղարքունիքի մարզպետի գլխավորած պատվիրակությունը եռօրյա այցով եղել է Օմսկի նահանգում

Գեղարքունիքի մարզպետի գլխավորած պատվիրակությունը եռօրյա այցով եղել է Օմսկի նահանգում

ՌԴ Օմսկի նահանգապետ Ալեքսանդր Բուրկովի հրավերով ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը եռօրյա այցով եղել է Օմսկի նահանգում

Հանդիպման սկզբում կողմերը նախ ողջունել են միմյանց, ապա քննարկել երկկողմ հարաբերությունների զարգացման և տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները, երկուստեք ընդգծել, որ երկու երկրների միջև փոխգործակցությունը զարգացնելու մեծ ներուժ կա:

«Շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար: Շատ ուրախ եմ, որ իմ զբաղեցրած պաշտոնում առաջին արտասահմանյան այցը տեղի ունեցավ հենց ՌԴ՝ Օմսկի նահանգ: Հայ-ռուսական հարաբերությունները դարեր ի վեր զարգացել են բարեկամության և փոխվստահության մթնոլորտում: Այժմ կցանկանայի, որ բարեկամանան նաև մեր մարզերը, մենք էլ մեր հերթին աջակցենք դրանց զարգացմանը: Լիահույս եմ, որ մեր այցելությունը նոր շունչ կհաղորդի հայ-ռուսական դարավոր բարեկամությանը:»,- ասել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը:

Օմսկի նահանգապետն էլ իր հերթին մեջբերել է նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի խոսքերն այն մասին, որ մեր երկրներին կապում է ընդհանուր բազմադարյա պատմությունը, հոգևոր կապը, այդ իսկ պատճառով պատմականորեն մեր ժողովուրդները բարեկամներ են և իրենք պատրաստ են շարունակել ու զարգացնել այս համագործակցությունը:

Հայտնի է, որ Գեղարքունիքի մարզը ագրոարդյունաբերական մարզ է: Վարելահողերը կազմում են մարզի ընդհանուր տարածքի կեսից ավելին։ Գյուղատնտեսության մեջ առաջատար են անասնաբուծությունը, կերային և հացահատիկային կուլտուրաները, կարտոֆիլագործությունը։ Մարզը զբաղվում է պտղաբուծությամբ, ձկնորսությամբ և ձկնաբուծությամբ, զարգանում է մեղվաբուծությունը։ Կա նաև շինանյութի, քրոմի, ոսկու, տորֆի, հանքային և արտեզյան ջրերի պաշարներ։ Մարզի տարածքի գրեթե մեկ քառորդը զբաղեցնում է Սևանա լիճը:

Գեղարքունիքի մարզը հարուստ է նաև ազգագրական և հնագիտական հուշարձաններով, կան մի շարք հանգստավայրեր, ստեղծվել են արգելոցներ, գծվել են զբոսաշրջային երթուղիներ։

Համագործակցության առումով հեռանկարային են համարվել գյուղատնտեսության և արդյունաբերության ոլորտները: Կարևորվել է այդ ուղղությամբ փոխգործակցությունը և փորձի փոխանակումը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև բժշկության, կրթության, մշակույթի և սպոտրի, ինչպես նաև զբոսաշրջության շրջանակներում երկու մարզերի միջև արդյունավետ և փոխաջակցության ոգով զարգացումը և կարևորել դրա շարունակականությունը:

Օմսկի նահանգապետը պատրաստակամություն է հայտնել իրենց բուհերում կազմակերպել ինչպես առկա, այնպես էլ հեռավար կրթություն ոչ միայն երիտասարդների, այլ նաև մասնագետների համար, ովքեր ունեն վերապատրաստման կարիք:

Զբոսաշրջության զարգացման շրջանակներում Ալեքսանդր Բուրկովը հրավիրել է Հայաստանի զբոսաշրջային կազմակերպություններին մասնակցելու աշնանը կայանալիք «Հանգի՛ստ, Օմսկ» միջազգային ֆորումին՝ ներկայացնելու Գեղարքունիքի մարզը: Նահանգապետը նշել է, որ ուրախ կլինեն նաև հյուրընկալել հայ մարզիկների, քանի որ տարածաշրջանում տարեկան ավելի քան 400 մրցաշար է անցկացվում:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Երեւան-Օմսկ ուղիղ չվերթի վերականգնման հարցը: Այս համատեքստում կողմերը կարևորել են ուղիղ չվերթ ունենալու անհրաժեշտությունը թե՛ զբոսաշրջության ոլորտում համագործակցության զարգացման, թե՛ երկու երկրների միջև մշակութային փորձառության փոխանակման տեսանկյունից:

Հարկ է նշել նաև, որ «Ռուսաստանի հայերի միություն»-ը տարածաշրջանում գործում է ավելի քան 15 տարի: Նրա միջոցով տեղի են ունենում վոկալ-պարային խմբերի, սիմֆոնիկ նվագախմբերի հանդիպումներ ու համերգներ, մշակութային այլ միջոցառումներ: Օմսկի շրջանում հայ համայնքը բաղկացած է ավելի քան 40 հազար հոգուց:

Այցի շրջանակներում Հայաստանի պատվիրակությունը այցելել է փորձարարական գործարան, որը իրականացնում է գյուղատնտեսական մեքենաների և սարքավորումների արտահանում, ինչպես նաև հանդիպել է Օմսկի գյուղատնտեսական-գիտահետազոտական կենտրոնի մասնագետների հետ:

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը փոխադարձաբար հրավիրել է Ալեքսանդր Բուրկովին առաջիկայում այցելել Գեղարքունիքի մարզ:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է