Հունաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ եւ Հռոդոսի ու Աթենքի քաղաքապետերի աջակցությամբ Հայաստան-Հունաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ Հռոդոս կղզու մայրաքաղաքի քաղաքապետարանի շենքը եւ Հունաստանի մայրաքաղաքի Օմոնիա հրապարակի շատրվանները լուսավորվել են հայկական եռագույնով:
Այս մասին տեղեկանում ենք Հունաստանում ՀՀ դեսպանության կայքէջից:














