Լրահոս 24/7
24.01.2022

Ինչու ՀՀ-Իրան երկաթգիծը փոխարինվեց Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ գծով

Անկախության տարիներին առաջ քաշված Հայաստան–Իրան երկաթգծի կառուցման ծրագիրն ավելի շատ մեքենայություն էր, քան իրական ծրագիր։ Այսօր առցանց մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով հարցին, թե ինչու անկախության տարիներին պարբերաբար հնչեցվող ՀՀ- Իրան երկաթգծի կառուցման ծրագիրը փոխարինվեց ՀՀ – Ադրբեջան ծրագրով։

«Դա մի քանի միլիարդ դոլարի ծրագիր է։ Այդպիսի ծրագրերն առանց տնտեսական հիմանվորվածության տեղի չեն ունենում։ Ես դեռ հեղափոխությունից առաջ այդ թեմայի շուրջ հետաքննություն էի սկսել։ Այդտեղ ինչ-որ գործողություններ էին արվել, ու ավելի շատ տպավորություն կար, որ դա ավելի շատ մեքենայություն էր, քան իրական ծրագիր։ Պետք է հասկանանք, որ ամեն ինչ չէ, որ ասվում է, դա իրագործելի է»,- ասաց Փաշինյանը։Ներկայիս քննարկվող նախագիծը, ըստ Փաշինյանի, Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթգծի կառուցման մասին է, որը, նրա դիտարկմամբ, այնքան էլ ծախսատար չէ։

Վարչապետը չբացառեց, որ այդ նախագծի իրականացման համար նույնիսկ ՀՀ պետական բյուջեից ներդրում անելու անհրաժեշտություն կարող է չլինել, քանի որ դրանով հետաքրքրված են եվրոպական ընկերությունները կամ Հարավկովկասյան երկաթուղին։

«Գործնականում այդ երկաթուղում կառուցման նախապատրաստական աշխատանքները սկսված են»,– ասաց Փաշինյանը` հավելելով, որ մնում է այն արձանագրել թղթի վրա։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36

Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56

Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39

Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14

Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26

Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51

Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23

Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38

TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52

Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17

Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53

Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18

Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54