Այսօր առցանց մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ի պատասխան Թիվ 1-ի հարցին՝ «Նախորդ ասուլիսին Ապրիլյան պատերազմի և դրա հետևանքով բանակցություններում այսպես կոչված աղետալի արդյունքների մասին ձեր հայտարարություննեից հետո մամուլում լուրեր էի շրջանառվում, որ Սերժ Սարգսյանը Ապրիլյան պատերազմից պատրաստվում է գաղտնիքներ բացահայտել բանակցային գործընթացների մասին, որոնք հերքում են Ձեր հայտարարությունները։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս ամենը, կարող է արդյոք Սերժ Սարգսյանը նման բացահայտումներ անել» պատասխանեց․
«Այն ամբողջ ինֆորմացիային, որին կարող է տիրապետել Սերժ Սարգսյանը, այդ ինֆորմացիային տիրապետում եմ նաև ես։ Այդ ինֆորմացիան 2018թ. դրված է իմ սեղանին: Ես բացառում եմ, որ կարող է լինել օբյեկտիվորեն գոյություն ունեցող մի փաստ, որին ես այսօր չեմ տիրապետում կամ 2018թ. չեմ տիրապետել: Թող հրապարակեն, ո՞վ է արգելում»։













