Լրահոս 24/7
24.01.2022

Փաշինյանը մտադիր է դիմել դատարան` «Մարտի 1»-ի գործով իրեն արդարացնելու հարցով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առցանց մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ հետևողական է լինելու «Մարտի 1»-ի գործով արդարացման հասնելու հարցում: Փաշինյանը նշեց, որ դրա համար իրավական հիմք է դիտարկում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերջերս կայացրած վճիռը։

«ՄԻԵԴ–ն ըստ էության արձանագրել է, որ իմ նկատմամբ հետապնդումները եղել են քաղաքական, որ ես եղել եմ քաղբանտարկյալ, որ այն մեղադրանքները, որոնք մեղսագրվել են ինձ, հիմնավորված չեն եղել, ապացուցված չեն եղել, իսկ դա նշանակում է, որ այդ մեղադրանքներն անհիմն են»,– ասաց Փաշինյանը։

Թե ինչ կարգով է պատրաստվում բողոքարկել տարիներ առաջ կայացված դատավճիռը, Փաշինյանը չհստակեցրեց` նշելով, որ հնարավոր է դա արվի դատախազության կամ իր փաստաբանների միջոցով։

Հիշեցնենք` հունվարի 18-ին Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը հրապարակել էր «Փաշինյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը` 2008թ–ի նախագահական ընտրություններին հաջորդած մարտիմեկյան իրադարձությունների վերաբերյալ։

Դատարանն արձանագրել է, որ խախտվել են Փաշինյանի` Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ամրագրված հետևյալ իրավունքները.Խաղաղ հավաքների ազատության իրավունք,Խոսքի ազատության իրավունք,Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք։

ՄԻԵԴ–ն այսկերպ բավարարել է ՀՀ ներկայիս վարչապետի` ավելի քան 10 տարի առաջ ներկայացրած հայցադիմումը ընդդեմ Հայաստանի Հանրապետության։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36

Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56

Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39

Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14

Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26

Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51

Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23

Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38

TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52

Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17

Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53

Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18

Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54