Լրահոս 24/7
24.01.2022

Փաշինյանի կարծիքով՝ հայ-թուրքական սահմանի բացումը դրական ազդեցություն կունենա տնտեսության համար

Փաշինյանի կարծիքով՝ հայ-թուրքական սահմանի բացումը դրական ազդեցություն կունենա տնտեսության համար

Հայաստանի նման երկրները պետք է ունենան արտահանման միտված քաղաքականություն, միայն ներքին շուկային հենվելով Հայաստանը չի կարող տնտեսությունը զարգացնել։ Այս մասին ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված առցանց ասուլիսի շրջանակում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին՝ արդյոք իրականացվում են հետազոտություններ, թե Թուրքիայի հետ առևտրաշրջանառության ակտիվացումը ինչ ազդեցություն կունենա Հայաստանի գյուղատնտեսական և գյուղացիական տնտեսությունների վրա, արդյոք թուրքական գյուղատնտեսական արտադրանքը ավելի մրցակցային չէ և հայաստանյան շուկայից դուրս չի մղի հայկական արտադրանքը։

«Գիտեք, շատ հետաքրքիր թեմա է, երբ Հայաստանի նման երկրներում քննարկում են ներսի շուկան տեղի արտադրողի համար պահպանելու և պաշտպանելու խնդիրը։ Ուրիշ բան, երբ Հայաստանը լիներ 500 միլիոն բնակչություն ունեցող երկիր, որտեղ շուկայի ներքին պահանջարկը կարող էր տնտեսության շատ մեծ լիցք տալ։ Հայաստանի նման երկրները արտահանմանը միտված քաղաքականություն պետք է ունենան, որովհետև եթե ուզում ենք մենք լուրջ տնտեսություն ունենալ, մենք ներքին շուկային հենվելով չենք կարող տնտեսությունը այդ աստիճանի լրջացնել։ Մեզ պետք ենք արտահանման շուկաներ։ Իսկ եթե պոտենցիալ արտահանման շուկաները փակ են, դրանից Հայաստանի Հանրապետությունը չի օգտվի»,- ասաց Փաշինյանը։

Ըստ վարչապետի՝ երբ խոսվում է Հայաստան Թուրքիա սահմանների բացման մասին պետք է մտածել տրանզիտային ներուժի մասին և ինչ արդյունքներ դրանք կբերեն երկրի տնտեսությանը։

«Հնարավոր է, որ ինչ-որ մի սեգմենտում այսօր գոյություն ունեցող արտադրանքը իր մրցունակությունը կորցնի, բայց ինչ-որ սեգմենտներ են առաջանալու երկաթուղու և ճանապարհների բացման արդյունքում։ Մենք այսօր խոսում ենք, որ Հայաստանը խնդիր ունի պղնձաձուլարան կառուցելու։ Պղնձաձուլարան կառուցելու համար ինչպիսի՞ մեծ նշանակություն ունեն ճանապարհները, կոմունիկացիաները։ Մենք ուզում ենք Հայաստանում գործարաններ ստեղծենք՝ երկաթուղու և սահմանի բացումը ինչքանով կմեծացնի ներդրումային գրավչությունը։ Մենք երկաթուղային կապ ենք ստանալու Եվրոպայի հետ, իսկ որևէ մեկը հաշվե՞լ է, եթե այդ կապով հայկական արտադրանքը փորձենք արտահանել Եվրոպա, դա ինքնարժեքի վրա ինչ պոզիտիվ ազդեցություն կունենա։ Իհարկե, հաշվել ենք և ,միանշանակ է, դա կունենա պոզիտիվ ազդեցություն»,- եզրափակեց Փաշինյանը։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է