Կրթություն
25.01.2022

Եկել է դպրոցի խնդիրների մասին բաց խոսելու ժամանակը․ Անդրեասյան

Եկել է դպրոցի խնդիրների մասին բաց խոսելու ժամանակը․ Անդրեասյան

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ մեկնարկել է ««Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությունները, դրանց առավելություններն ու մտահոգությունները» թեմայով խորհրդարանական լսումները։ Առաջինը ելույթ ունեցավ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը և հայտարարեց, որ եկել է դպրոցի խնդիրների մասին բաց խոսելու ժամանակը։

«Մեզ մեղադրում են դպրոցը քանդելու մեջ, բայց եկեք հասկանանք, թե որ դպրոցի մասին է խոսքը։ Այսօր մեր երեխաները, 12 տարի սովորելով հանրակրթական դպրոցներում, կկարողանան իրացնել իրենց կարողությունները 57 տոկոսով կամ կեսից մի փոքր ավելին։ Այսինքն` դպրոցի ավարտին մեր չիրացվածությամբ մնում ենք կիսամարդ կամ կիսաքաղաքացի։ Այն արդյունքը, որին հասնում ենք երեխաների կյանքի 12 տարին վերցնելով, կարող էինք ստանալ շուրջ 9 տարում»,–ասաց Անդրեասյանը։

Նրա խոսքով` միջին դպրոցում մինչև 20 առարկա են երեխաներն անցնում, բայց մինչ շատ դպրոցներում ջերմեռանդությամբ խոսում են նոր առարկայի ներդրման մասին, մոռանում են, որ կարևորը առարկան չէ, այլ երեխան։

«Նախորդ տարի շատ քննարկվեց, որ 2015 թվականին բնագիտության և մաթեմատիկայի միջազգային հետազոտության արդյունքով մեր երկրում տարրական դպրոցն ավարտած ամեն երրորդ երեխան չի կարողանում կարդալ և պարզ տեքստեր հասկանալ, թեև գրաճանաչ է։ Ֆունկցիոնալ անգրագիտություն է սա, երբ կարծես թե գիտես տառերն ու թվերը, բայց դա անօգուտ գիտելիք է, քանի որ անգիր, կիրառության չտանող, մտածելու չդրդող գիտելիք է»,–նշեց փոխնախարարը։Նրա խոսքով` երեխաներն ամենապարզ մաթեմատիկական խնդիրն անգամ չեն հասկացել։

Ըստ զեկույցի` 2003-2015 թվականներին Հայաստանում աշակերտների 16-28 տոկոսը չի կարողացել հաղթահարել մաթեմատիկայի միջազգային գնահատման ստորին շեմը։ Աշակերտների 8-11 տոկոսն այնքան ցածր միավոր է ստացել, որ անհնար է եղել նրանց գնահատել։ Նույն թվականներին աշակերտների 24-42 տոկոսը չի հաղթահարել բնագիտության միջազգային գնահատման ստորին շեմը։ Սա վկայում է կյանքի մասին գիտությունների և ֆիզիկայի բնագավառի հիմնարար գիտելիքների բացակայության մասին։ 2019 թվականին դիմորդների շուրջ 20 տոկոսը չի հաղթահարել հայոց լեզվի կենտրոնացված միասնական քննության նվազագույն շեմը։

Անդրադառնալով մի շարք խնդիրների` նախարարը շեշտեց, որ գիտելիքը միայն գնահատականը չէ, որը հաճախ երեխայի կամ ծնողի համար կյանքի ու մահվան հարց է դառնում։ Նա ցավով նշեց, որ այսօր Հայաստանում ընդամենը 7 ուսանող է ցանկանում ֆիզիկայի ուսուցիչ դառնալ։ Քիմիայի հարցում պատկերն ավելի վատ է. դիմորդների թիվն ավելի ցածր է։

Անդրեասյանը հույս ունի, որ օրենսդրական փոփոխությունները կօգնեն մի շարք խնդիրներ լուծել։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է