ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի դեմ հարուցված քրգործով դատական նիստը հետաձգվեց. Քոչարյանի ընտանիքի անդամների մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։ Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող նիստի ժամանակ հայտնեց Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը:
Նշենք, որ Քոչարյանն ու Գևորգյանը ներկա չէին դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ անցկացվող նիստին։Ալումյանը տեղեկացրեց, որ Քոչարյանը՝ որպես կոնտակտավոր անձ, թեստ է հանձնել, որի արդյունքը կլինի այսօր երեկոյան։Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանն էլ տեղեկացրեց, որ Գևորգյանը հեռակա կարգով մասնակցում է ԵԽԽՎ լիագումար նիստին։ Պաշտպանը նաև հիշեցրեց, որ հունվարի 24-28-ը Ստրասբուրգում նախատեսված նիստի մասին դատարանին նախապես տեղեկացրել են։
Ուստի այսօրվա դատական նիստը հետաձգվեց և նախնական նշանակվեց փետրվարի 1-ին՝ կախված Ռոբերտ Քոչարյանի թեստի արդյունքից։Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու, իսկ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին՝ փողերի լվացման մեղադրանք է առաջադրվել։













