Լրահոս 24/7

«ՀայՓոստի» տնօրենը համագործակցության նոր հնարավորություններ է քննարկել Շվեյցարիայում

«ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում համագործակցության նոր հնարավորություններ է քննարկել Համաշխարհային փոստային միության ներկայացուցիչների հետ։ Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։Ըստ հաղորդագրության` քննարկվել է «ՀայՓոստի» կողմից էլեկտրական մոտոցիկլետների ձեռքբերման, ինչպես նաև փոստի փոխանակման կենտրոնում ծանրոցների նոր հոսքագծի տեղադրման ծրագրերի ֆինանսավորումը, որոնք կնպաստեն ծառայությունների որակի բարելավմանը:

Անդրադարձել են «PosTransfer» ապրանքային նշանի ներքո դրամական փոխանցումների զարգացմանը և նոր փոստային օպերատորների, ինչպես նաև ոչ փոստային մասնակիցների (արագ դրամական փոխանցումների համակարգերի օպերատորների) ներգրավմանը։Համաշխարհային փոստային միության գլխավոր տնօրեն Մասահիկո Մետոկին բարձր է գնահատել վերջին 2 տարում «ՀայՓոստի» իրականացրած թվային տրանսֆորմացիան, «iNovation» դուստր ընկերության կողմից մշակված «Phoenix» ծրագրի հնարավորությունները: Ինչպես նաև ընդգծվել են «HayPostMed» դեղատնային ցանցի գործարկման, ամբողջ ՀՀ-ում դեղերի առաքման կարևորությունը և անհրաժեշտությունը:

Համաշխարհային փոստային միությունը (UPU) միջպետական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1874 թվականին՝ ապահովելու և բարելավելու փոստային հաղորդակցությունը Համաշխարհային Փոստային Միության կողմից ստեղծված միասնական փոստային տարածքում: Ի հավելումն ունիվերսալ ցանցի պահպանմանը՝ այն սահմանում է միջազգային փոստի փոխանակման կանոններ իր 192 անդամ պետությունների միջև և տալիս առաջարկություններ փոստփոխանակումը արդիականացնելու և հաճախորդների սպասարկման որակը բարելավելու համար:

«ՀայՓոստ» ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատորն է: 1992թ.-ից դարձել է Միացյալ ազգերի կազմակերպության մասնագիտացված գործակալության` Համաշխարհային փոստային միության անդամ-կազմակերպություն՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային փոստային համագործակցության ասպարեզում: «ՀայՓոստ» ՓԲԸ-ն ողջ ՀՀ-ում ունի շուրջ 850 փոստային բաժանմունք, մատուցում է փոստային և ֆինանսական ծառայություններ:

Թիվ 1

Recent Posts

Կամ ՌԴ-ն չի կարողանում պարտադրել Ալիևին կատարել պայմանավորվածությունները, կամ պարզապես չի ուզում

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. «Բաքվում պահվող հայ գերիների հարցը բացահայտում է…

3 hours ago

Քննարկվել են Հայաստան-Լատվիա երկկողմ օրակարգին առնչվող հարցեր

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…

5 hours ago

Վճռաբեկ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորումը

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…

5 hours ago

ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում

Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման…

6 hours ago

Մկրտչյանը հանդիպել է Չեռնոգորիայի մարդու և ազգային փոքրամասնությունների իրավունքների նախարարի հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և…

6 hours ago

Քննարկել են խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել…

7 hours ago