Լրահոս 24/7

«Հայաստան» խմբակցությունը երկու դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը երկու դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան: Տեղեկությունը հայտնում է խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

«Առաջինը վերաբերում է քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածին՝ կալանավորման ինստիտուտին, «հիմնավոր կասկած» ձևակերպման որոշակիության խնդրին, ապացուցման շեմին, ԲԴԽ-ի կողմից դրա մեկնաբանման հանգամանքին:

Նույն դիմումով վիճարկել ենք նաև կալանավորման հիմքերի վերացարկման անթույլատրելիության հարցը: Նշվածը կարող է նպաստել կալանավորման անընդունելի կիրառման պրակտիկայի զսպմանը»,-գրել է Վարդևանյանը:

Երկրորդ դիմումը վերաբերում է ԶԼՄ ոլորտին. վիճարկել են «Գնումների մասին» օրենքի ձևակերպումը, համաձայն որի` Հայաստանի Հանրապետության նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի արարողակարգային, կեցության, սննդի ծախսերը համարվում են պետական գաղտնիք: Վարդևանյանը կարծում է, որ նշված կարգավորումը և դրա կիրառումը հատկապես վերջերս ապացուցում են, որ թվարկված պաշտոնատար անձինք դուրս են մնում հանրային վերահսկողությունից, ինչն անընդունելի է ժողովրդավարական հասարակությունում:

Բացի այդ, պատգամավորը հայտնում է, որ մշակվել են մի քանի օրենսդրական նախաձեռնություններ: Մասնավորապես, վարորդի համար հայտնի բալային համակարգի տուգանային միավորների վերացման նախագիծը: Վարդևանյանը վստահեցնում է, որ վիճակագրական տվյալները հիմնավորում են, որ նշված կարգավորումը ճանապարհային անվտանգության ոլորտում դրական ազդեցություն չի ունեցել: Ավելին՝ 2021 թվականի ընթացքում կայացվել են տուգանային միավոր նախատեսող 173 189 որոշում:

Սրան գումարած, աշխատանքներ են տարվում մեկ այլ նախագծի ուղղությամբ. խոսքը նվազագույն աշխատավարձի չափի և ՊՇՌ թեստերի վճարի անհամաչափ բեռի մասին է: Այս մասով պատգամավորը խոստանում է առաջիկայում հավելյալ տեղեկություն տրամադրել:

Թիվ 1

Recent Posts

Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանը ամբողջապես դելիմիտացվել և դեմարկացվել է

Բիշքեկում Ղրղզստանի և Տաջիկստանի նախագահներ Սադիր Ժապարովն ու Էմոմալի Ռահմոնը պետական սահմանի մասին համաձայնագիր են…

21 minutes ago

Եվրախորհրդարանում քննարկվել է հայ գերիների վերաբերյալ հրատապ բանաձևը

Եվրոպական խորհրդարանի մարտի 12-ի լիագումար նիստում քննարկվեց Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների նկատմամբ շինծու դատավարությունների…

1 hour ago

ՌԴ-ն Արցախի իշխանություններին չի տեղեկացրել սեպտեմբերի 19-ի հարձակման մասին

Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրել է. «Թարմ ուղեղով՝ դառը սուրճի հետ Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել…

1 hour ago

Կամ ՌԴ-ն չի կարողանում պարտադրել Ալիևին կատարել պայմանավորվածությունները, կամ պարզապես չի ուզում

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. «Բաքվում պահվող հայ գերիների հարցը բացահայտում է…

14 hours ago

Քննարկվել են Հայաստան-Լատվիա երկկողմ օրակարգին առնչվող հարցեր

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…

16 hours ago

Վճռաբեկ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորումը

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…

16 hours ago